“Պրաստիտուտկա երկնիր ու պապանձվի՞ր”. օլիգարխի հետին խելքը
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը “Ժողովուրդ՛՛ օրաթերթի լրագրող Ս. Գրիգորյանը չի բացառում ՛՛X գրուպ՛՛-ի նախագահ, ՛՛Ջրաշխարհ՛՛-ի սեփականատեր, ՛՛Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա՛՛-ի ղեկավար, ՛՛Վալենսիա՛՛ ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին դատական կարգով պատասխանատվության կանչելու հնարավորությունը՝ իրեն վիրավորելու համար:
Հիշեցնենք, որ երբ լրագրողը փորձել էր տեղեկատվություն ճշտել գործարարից, Խաչատրյանը նրան “պրաստիտուտկա” էր անվանել:
Երկու օր է, Henaran.am-ը փորձում է Խաչիկ Խաչատրյանից պարզաբանում ստանալ, թե արդյոք ներողություն կխնդրի լրագրողից, թե բանը կհասնի դատարան: Գործարարը նախ միշտ զբաղված էր, խնդրում էր հետո զանգահարել, հետո էլ անհասանելի էր դառնում:
Ուրբաթ առավոտյան վերջապես Խաչատրյանը ժամանակ ունեցավ լսելու մեզ: Բայց իմանալով թեման եւ ինչի մասին է խոսակցություն ծավալվելու անմիջապես նետեց՝ ես ասելիք չունեմ եւ անջատեց հեռախոսը: