13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Զգուշացում կանանց. ներկրված կոսմետիկայի մեջ մեծ քանակությամբ սնդիկ կա

“Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի” հասարակական կազմակերպությունը ուսումնասիրել է Չինաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և մի շարք այլ երկրներից Հայաստան ներկրվող և այստեղ վաճառվող կոսմետիկայի մեջ սնդիկի քանակը և պարզել, որ այն թույլատրվածից ավելին է: 

”Հետազոտել ենք սնդիկի պարունակությունը կոսմետիկայում և բավական շատ քսուքներում, կրեմներում, լասյոններում, նույնիսկ օճառներում սնդիկի մեծ քանակություն ենք հայտնաբերել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կազմակերպության Հիգիենայի և էկոլոգիական ռիսկերի բաժնի ղեկավար Լիլիկ Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով` սնդիկը կարող է մաշկը սպիտակեցնել, բայց այլ հատկություններ ևս ունի. կարող է վնասակար ազդեցություն ունենալ տարբեր օրգանների վրա, այդ թվում` երիկամների:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ