07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աբաջյանը կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում

      Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը հայտնում է, որ սիրված դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 18:00-ին՝ Երեւանի Սբ. Հովհաննես (Կոնդի) եկեղեցում,  վերջին հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 17-ին, ժամը 12:00-14:00՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական […]

Նախագահի թեկնածուն ԿԸՀ-ից պահանջում է բոլոր ընտրացուցակները

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին.  “Հարգելի պարոն Մուկուչյան, Հայաստանում այսօր, ցավոք, ընտրությունների իրավաչափությունը ճանաչելու համար նախատեսված իրավական չափորոշիչները վստահություն չեն ներշնչում, ինչը հանգեցրել է հանրության մի զգալի մասի մոտ այն ոչ անհիմն համոզմունքի ձեւավորմանը, ըստ որի իշխանությունները մշտապես կեղծել են ընտրությունները: Ստեղծված պայմաններում այս խնդիրը կարող է […]

‘’Մենք անում ենք բնակարանային ապահովության խնդրի լուծման առաջին քայլը”. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել, որով կառավարությունը 498 մլն կհատկացնի  ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը  նշել է, որ այս որոշումներն ընդունվում են ՀՀ նախագահի հանձնարարությամբ։ Այդ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության […]

Պահանջում են դադարեցնել հետապնդումները քաղբանտարկյալների նկատմամբ

“Հայաստանն Առանց Քաղբանտարկյալների” քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն Հայ Ազգային Կոնգրեսի 4 ակտիվիստներին 2-ից 6 տարի դատապարտման վերաբերյալ:  Հաղորդագրությունը ուղղարկվել է ԵԽԽՎ-ին. ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին, Միջազգային Իրավապաշտպան Կազմակերպություններին. “2012թ. նոյեմբերի  13-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժեց Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի բողոքները։ Այսպիսով, դատարանն […]

Երևանում կկազմակերպվի ավտոբուսների արտադրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող շարժական և անշարժ գույքը` շենքեր, կայաններ, տաղավարներ, ջրատար և կոյուղու ցանց, ամբարձիչներ և այլն, 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել ”MED A. KGmbH” ընկերությանը։ Որոշմամբ սահմանվել է, որ […]

Սպանել են

Մոսկվայում սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան), հաղորդում է “РИА Новости”-ն: Հարձակումը տեղի է ունեցել Պովարսկի փողոցի վրա: Դիպուկահարը կրակել է այն պահին, երբ Հասանը դուրս գալիս է եղել “Каретный двор” ռեստորանից: Ըստ որոշ տվյալների`նա որովայնի վնասվածք է ստացել: Ըստ այլ տվյալների` կրակել են նրա գլխին: Նրան շտապ վերակենդանացման բաժին են տեղափոխել, […]

Վրաստանի վարչապետը կժամանի Երեւան

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին կժամանի Հայաստան: Երևանում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների և Էկոնոմիկայի նախարարների հետ: Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի […]

Ֆինանսների նախարարությունը անտեսել է առողջապահության նախարարության կարծիքը

  ‘’Ես  ինքս գտնում եմ, որ այդտեղ կան շատ հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն’’,-այսօր անդրադառնալով հունվարի մեկից ուժի մեջ մտած ‘’Արտոնագրային վճարների մասին’’ օրենքի փոփոխություններին եւ ստոմատոլոգիական ծառայությունների ոլորտում դրա հետեւանքով առաջացած խնդիրներին, ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նշենք, որ այս փոփոխություններով ստոմատոլոգիական ծառայությունը եւս մտել է օրենքի ներգործության դաշտ եւ այսուհետ ատամնաբույժները յուրաքանչյուր […]

Ստեղծվել է համահայկական բնապահպանական ճակատ

Համահայկական բնապահպանական ճակատի` ՀԲՃ-ի հիմանադիրներ Մարիամ Սուխուդյանը, Լեւոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը եւ Վաչե Թովմասյանը լրագրողների հետ հանդիպմանը բոլորին կոչ արեցին միանալու ճակատին: Ճակատը պայքարելու է բնապահպանական խնդիրների դեմ, եւ Եղիա Ներսիսյանի խոսքով, սա կլինի  հայ տեսակի համաբխում: Ակտիվիստներն ակնկալում են միասնական աշխատանք, իսկ առաջարկները կներկայացվի կառավարություն: Արդեն պատրաստ են  էկոկրթական ծրագրերը,   անտառամերձ գյուղերի զարգացման նպաստող […]

ՄԻՊ-ը խորհուրդ է տալիս ոստիկանությանը

Օրեր առաջ “Կենտրոն” հեռուստաընկերության “Ուրվագիծ” հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը Օմբուդսմենի հետ հարցազրույցի ընթացքում հրապարակայնորեն դիմել էր նրան և հայտնել, որ լրագրողական գործունեություն իրականացնելիս՝ ոստիկանությունը սպառնացել է իրեն: Նման բողոքի պատճառ է հանդիսացել Ոստիկանության կողմից պատրաստված և “Արմենիա” հեռուստաընկերությամբ հեռարձակված “Հերթապահ մաս” հաղորդման ժամանակ ներկայացված տեսանյութը, ինչը ոստիկանության արձագանքն էր այդ մարմնի վերաբերյալ Պետրոս Ղազարյանի հնչեցրած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի