12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Ինչու են նեղացրել Բալասանյանին. Ժողովուրդ

Նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցները պարբերաբար խնդիրներ են ստեղծում Սերժ Սարգսյանի համար: 2010 թվականին արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանը Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ապտակին արժանացավ` Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ կատարած իր սխալ աշխատանքի համար:

Շաբաթ օրը նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցները նեղացրել են Հայաստանի երկրորդ մայրաքաղաք, Գյումրու քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին: Նրանք այնպես են դասավորել Սերժ Սարգսյանի պատվին կայացած ճաշկերույթի սեղանները, որ Բալասանյանը չնստի Սարգսյանի կողքին: Արդյունքում Բալասանյանը լքել է ռեստորանը:

Ինչու են նախագահի արարողակարգի աշխատակիցները արհամարհել Բալասանյանին: Թերթի այս հարցին ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. “Կա արարողակարգ, ամեն ինչ պետք է արվի արարողակարգի համապատասխան … բայց որ արհամարհեինք, նրանք չէինք առաջարկի առաջադրվել քաղաքապետի պաշտոնում”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ