08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

“Շնորհավոր, արժանապատի´վ պարոն Խաչիկ Ասրյան”

Արժանապատի´վ  պարոն Խաչիկ Ասրյան

 

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության անդամները, 300 մասնաճյուղերի 30.000-ից ավելի Ձեր հետևորդ արծիվ հայրենասերները խորին հարգանքով և ակնածանքով շնորհավորում են Ձեզ, Ձեր ծննդյան 43-րդ տարեդարձի կապակցությամբ` մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություններ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ պետական և հասարակական Ձեր պատասխանատու և լայնածավալ աշխատանքի ոլորտում:

Մեզ համար մեծ պատիվ է առնչվել բացառիկ հայրենասիրությամբ տոգորված, պետական ծառայողի բարձր պատասխանատվությամբ օժտված, իր ղեկավարած պետական և հասարակական բնագավառներում նվիրումի ու աշխատանքային կարգապահության նոր մշակույթ հիմնադրած, մեր ժողովրդի բարոյական  արժեքները  սրբորեն  պահպանող խոշոր անհատականության հետ` հանձին  Ձեզ:

 

Ձեր՝  Խաչիկ  Ասրյան  տեսակը, միշտ առաջնորդում է մեզ՝  որպես ուժի, կամքի,ազնվության,  վճռականության,  համառության,  քաջության վառ օրինակ:

 

Ձեր անգնահատելի նվիրվածությունը  Ձեր ընտանիքի, հայրենիքի, հայոց պետականության  հանդեպ  օրինակելի մշակույթ է ձևավորում ներկա և եկող  սերունդների մեջ՝ հայրենասիրությամբ,  հայրենատիրությամբ,  ասել է թե ազգային ոգով  ապրելու համար:

 

Հայրենիքը կանգուն է Ձեզ նման նվիրյալ անհատականություններով: Փառք ու պատիվ հայ ժողովրդին, որ Ձեզ նման որդի է ծնել:

 

Կրկին շնորհավորում ենք Ձեզ, և թող Աստծո օրհնությամբ Ձեր բոլոր ծրագրերը  ազգային  – պետական– հայրենասիրական դաշտում իրականություն դառնան: Մենք Ձեզ անկեղծորեն գնահատում և հավատում ենք` որպես մեր նվիրյալ առաջնորդի:

 

 

 

Խորին հարգանքով` “Հայոց Արծիվներ” հայրենասիրական

 

 հասարակական կազմակերպության Նախագահություն

 

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ