Չգրված օրենք է …
Չգրված օրենք է, երբ պաշտոնավոր մարդիկ այցելում են Գյումրի սկսում են խոսել ավելի պարզ ու անկեղծ: Այս երևույթին ականատես են եղել հատկապես լրագրողները: Անկեղծության պոռթկման նմանատիպ դեպքը գրացվեց նաև օրեր առաջ, երբ նախագահ Սարգսյանը քարոզարշավի ժամանակ լրագրողի այն հարցին թե քանի՞ տոկոս է գնահատում իր հնարավորությունները Գյումրիում, նախագահը պատասխանել էր` “Ինչքան ուզեք, էդքան խփենք”:
Ծնունդով գյումրեցի ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նկատում է, որ գյումրեցիների ընդունելությունից, վերաբերմունքից է, որ ցանկացած պաշտոնյա իրեն ավելի ազատ է զգում այստեղ: “Երբ պաշտոնյան ազատ է զգում ժողովրդի մեջ, դա ավելի լավ է ընդունվում ժողովրդի ու հասարակության կողմից, քան այն որ պաշտոնյան փորձում է իր սարսափազդու հայացքով, կամ կեցվածքով ժողովրդին իրենից վանել:
Այն հարցին՝ թե այդ արտահայտությունը որքանով ազդեց Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա, Սուքիաս Ավետիսյանը նշում է. “Կարծում եմ վարկանիշը ավելի բարձրացրեց, քանի որ դա ժողովրդի հետ ազատ շփման արդյունք էր և չեմ կարծում, որ դա վատ վարկանիշ է, երբ պետական գործիչը՝ հատկապես երկրի նախագահը, մարդկանց հետ ազատ շփվում ու փորձում է հարցեր քննարկել: