07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՅԴ-ն ուղղորդելու է իր ընտրազանգվածին

”Քաղաքացիները չպետք է մտածեն, որ քանի որ ընտրություններով շատ հարց չի կարող լուծվել, պետք է մերժեն և չմասնակցեն ընտրություններին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս մասնակցել ընտրություններին, թեկուզև իրենց վճռական ոչն ասելու բոլոր թեկնածուներին:   ”Մենք մտածում ենք, որ ընտրություններին անպայման պետք է մասնակցեն քաղաքացիները, այդ […]

Ատամնաբույժները նորից այցելեցին նախարարին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր կրկին ընդունեց ստոմատոլոգիական կլինիկաների եւ ատամնատեխնիկական անկախ լաբորատորիաների մի խումբ ղեկավարների։ Նախարարը  նշեց, որ նախորդ հանդիպման ընթացքում “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ կապված նրանց կողմից բարձրացված  որոշ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Մասնավորապես` խնդրին առնչվող գերատեսչությունների հետ ընթացող քննարկումների ժամանակ նախարարությունը պարզաբանում  է, որ օրենքի […]

Պետական բուհերի ղեկավարները նախագահականում էին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ պետական բուհերի ռեկտորները: Ռեկտորների խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է խորհրդում քննարկված՝ պետական բոլոր բուհերի համար ընդհանրական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկները, որոնք որոշ դեպքերում պահանջում են պետական աջակցություն: Նախարար Արմեն Աշոտյանը եւ […]

էթիկայի հանձնաժողովը նոր դիմում է ստացել. տարվա առաջին նիստը` վաղը

Վաղը` հունվարի 17-ին ԱԺ էթիկայի հանձնաժողովը կգումարի այս տարվա առաջին նիստը: Նիստի օրակարգում երկու հարց է` հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումների քննության ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ ‘’Կանանց Ռեսուրսային կենտրոն’’ հասարակական կազմակերպության դիմումը քննության առնելու:Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, ‘’Կանանց Ռեսուրսային կենտրոն’’-ի դիմումը վերաբերվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին: Ինչ վերաբերվում է Էթիկայի հանձնաժողովի վարույթում գտնվող հարցերին, դրանք երեքն […]

Ի՞նչու է լռում Սյունիքի մարզպետը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կարգադրությամբ ստուգումներ էին իրականացվում Սիսիանի քաղաքապետարանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ ստուգումները ավարտվել են, հայտնաբերվել են խախտումներ: Մասնավորապես, քաղաքապետի բարեկամից 950 հազար դրամով գնվել է անսարք մի տրակտորի թափք, իսկ հետո այդ նույն գումարը փոխանցվել է քաղաքապետարան` որպես քաղաքապետի` Աղասի Հակոբջանյանի  եղբոր` Բենիկ Հակոբջանյանի գույքահարկ:   2 […]

Հայազգի ուսանողը ծանր վիրավորվել է Հալեպի համալսարանի պայթյունի հետեւանքով

Ինչպես “Henaran.am”-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, նախօրեին Հալեպի համալսարանի ռմբակոծության հետեւանքով ծանր վիրավորվել է ազգությամբ հայ Սարգիս Պետրոսյանը: Նշենք, որ ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 82 ուսանող, 160-ը վիրավոր են: 

ՊՆ Ուրալը վթարի է ենթարկվել.կա զոհ /լրացված

Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին, ‘’Ուրալ’’ մակնիշի 33 16 Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40-50 մետր գլորվել է ձորը:  Այս մասին shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վթարի հետևանքով կա 1 զոհ և 1 […]

ԵԱՀԿ ներկայացուցիչը դատապարտել է Ադրբեջանում լրագրողների հանդեպ բռնությունները

Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը իր անհանգստությունն է հայտնել Բաքվում լրագրողների հանդեպ ուժ կիրառելու կապակցությամբ: Խոսքը հունվարի 12-ին Բաքվում տեղի ունեցած դեպքերի մասին է, երբ բանակում զինվորների մահվան դեմ բողոքի ցույցի ընթացքում ոստիկաններն ուժ էին կիրառել լրագրողների դեմ:  Ի թիվս մի քանի լրագրողների, Միյատովիչն իր խոսքում հատուկ շեշտել է Լրագրողների ազատության եւ անվտանգության […]

Հայ-ադրբեջանական համագործակցության կայք է բացվել /վիդեո/

Այսօր ՛՛Ռեգիոն՛՛ հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչին ներկայացրին www.publicdialogues.info կայքը, որը հայ-ադրբեջանական համատեղ հարթակ է: Նշենք, որ կայքը գործարկվել է սեպտեմբերի 18-ից:  Կայքի ֆինանսական աջակցությունը Բրիտանիայի կառավարությանն է: Նախաձեռնողները ՛՛Ռեգիոն՛՛ հետազոտական կենտրոնն ու Խաղաղության և Ժողովդրավարության ինստիտուտն է: Կայքում տեղ են գտնում տարբեր թեմաների շուրջ հայ և ադրբեջանցի […]

ՀԱԿ-ում թեժ է

Մոտ երկու ժամ է շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի նիստը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետորսյանը չի մասնակցում նիստին: Սակայն ՀԱԿ անդամ բոլոր քաղաքական ուժերից ներկայացուցիչներ կան: Ինչպես փոխանցեցին սենյակից ծխելու դուրս եկած անդամները` արտառոց ոչինչ չկա: ՀԱԿ-ում  բարեկամական զրուցում են, պարզապես` զրույցը թեժ է: Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն պիտի քննարկվի նաեւ Ազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի