08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ուրիշի փոխարեն քվեարկելը հանցագործություն չէ. կառավարությունը մերժեց /լրացված/

 Կառավարություննն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է  ԱԺ  կանոնակարգ օրենքում լրացումներ կատարելու նախագիծը: Նածաձեռնությամբ նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողի կողմից կիրառվող կարգապահական միջոց է նաև օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը ՀՀ իրավապահ մարմիններին:   ԱԺ կանոնակարգ […]

ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել ՌԴ-ի հետ ղարաբաղյան խնդրի շուրջ

ԱՄՆ-ը կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ` Լեռնային Ղարաբաղի հարցով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, նշվում է Պետդեպի պաշտոնական հաղորդագրությունում: “Ռուսաստանը վաղուց ԱՄՆ-ի գործընկերն է մի շարք կարեւոր հարցերում: Կարծում եմ` մեր մոտեցումը ենթադրում է պահպանել համագործակցությունը Ռուսաստանի հետ` կապված ինչպես երկկողմ հարցերի, այնպես էլ տարածաշրջանային բնույթի հարցերի հետ, ինչպիսիք են ղարաբաղյան, […]

Մարտարվեստների վարպետ ՛՛թեկնածուն՛՛ հրաժարվում է նախագահական պայքարից /վիդեո/

 Անկուսակցական, մարտարվեստների համաշխարհային գլխավոր վարպետ Տարոն Աբրահամյանը, ով ԿԸՀ է ներկայացրել նախագահական ընտրություններում առաջադրման բոլոր փաստաթղթերը, սակայն չի վճարել անհրաժեշտ 8 միլիոն դրամ ընտրագրավը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ չի շարունակի պայքարը: Նա չի կարծում, թե արժե ութ միլիոն ընտրագրավ վճարել, պայքար սկսել այն դեպքում, երբ հասարակությունը պատրաստ չէ հեղափոխության: ՛՛Ես նախընտրում եմ առանց […]

Ինչն է վարչապետին լավատեսությամբ ներշնչել

Այս տարվա անդրանիկ նիստը ՀՀ կառավարության ղեկավարը սկսեց նախ շնորհավորելով կառավարության անդամներին եւ արձանագրելով, որ անցած` 2012 թվականը լարված աշխատանքի տարի էր եւ կառավարությունը կարողացավ լուրջ  հաջողություններ արձանագրել: Վարչապետ Տիգրան Սարգսյանը լավատեսական համարեց նախորդ տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները եւ հույս հայտնեց, որ այդ հիմքի վրա կհաջողվի շարունակել իրականացվող բարեփոխումները: Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանը […]

Ձեր սրբությունները մի տվեք շներին… նրա մուտքը Արցախ պղծություն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին Արցախի սահմանում հրավիրել է հանդիպման: Թեմային անդրադարձել են նաեւ “Ֆեյսբուքի” օգտատերերը: Մասնավորապես, մի խում հավատացյալների անունից օգտատեր Զինավոր Մեղրյանը նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:  “Վեհափառ Տեր, Գնահատելով Ձեր խաղաղասիրական եւ քրիստոնեական կեցվածքը՝ այդուհանդերձ, խնդրում ենք ձեռնպահ մնալ հայատյացությամբ եւ հակաքրիստոնեական […]

Զգուշացում վարորդներին

ՀՀ ԱԻ նախարարությունը տրանսպորտային միջոցների վարորդներին զգուշացնում է, որ մաշված և կապրոնե անվադողերով երթևեկումը հանրապետության ավտոճանապարհներին դառնում է խցանումների և վթարային իրավիճակների առաջացման պատճառ: Հորդորում ենք զերծ մնալ անսարք և հին ու մաշված անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից:

Հովիկ Աբրահամյանը եվրոպացի պաշտոնյաներին ասել է/ֆոտո/

ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հրավերով հունվարի 8-ին ժամանեց Բրյուսել: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, […]

Առանց ԱՄՆ-ի Իսրայելը ծառ է անապատում. Շիմոն Պերես

“New York Times” թերթին տված հարցազրույցում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը խոստովանել է, որ իր երկիրը չպետք է կորցնի Միացյալ Նահանգների աջակցությունը, քանի որ առանց դրա այն չի կարող պաշտպանել իր շահերը, իսկ թշնամիները նրան “կուլ կտան”, հաղորդում է “Интерфакс”-ը: Նրա խոսքով` առանց ԱՄՆ-ի աջակցության հրեաների պետությունը կդառնա “ծառ` անապտում”:  Այդ կերպ Պերեսը մեկնաբանել է մի […]

Հիշե՞լ են Վահեին. Հայկական ժամանակ

Անցած տոները՝ Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, առաջինն էին, որ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ընտանիքը նշել է առանց նրա: Ինչպե՞ս են սպանված բժշկի երեխաները դիմավորել Նոր Տարին, քաղաքացիական հասարակությունից կամ քաղաքական գործիչներից ովքե՞ր են այցելել Վահեի ընտանիքին կամ այցելե՞լ են արդյոք: Օրերս, երբ “Հայկական ժամանակ”-ի թղթակիցն այս մասին հետաքրքրվել է Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանից, […]

Նաեւ պատգամավորն է երգել. 168 ժամ

“Շարմ” հոլդինգը ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության շրջանակներում ներկայումս նոր երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանում: Անդրադառնալով թեմային “168 ժամ” թերթը փորձել է պարզել, թե հայ երգիչ-երգչուհիներից ովքե՞ր են երգելու եւ նկարահանվելու տեսահոլովակում: Երգչուհի Լեյլա Սարիբեկյանն ասել է, որ առաջին անգամ է նման բան լսում. “Ինձ ոչինչ չի առաջարկվել”: Հարցին, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի