05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Al Jazeera” -ի անդրադարձը ՀՀ նախագահական ընտրություններին

“ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ձայների 61,4 տոկոսով կարծես թե հաղթանակել է  նախագահական ընտրություններում` ըստ նախնական պաշտոնական տվյալների, իսկ նրա հիմնական մրցակիցը կբողոքարկի ընտրությունների արդյունքները”-ՀՀ նախագահական ընտրություններին է անդրադարձել “Al Jazeera” հեռուստաալիքը: 

“ԿԸՀ տվյալների համաձայն` քվեաթերթիկների ավելի քան 50 տոկոսի հաշվումները ցույց են տվել, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է ձայների 33.9 տոկոսը: Նա անմիջապես հայտարարել է, որ ինքն է իրական հաղթողը եւ կոչ է արել Սարգսյանին ընդունել իր պարտությունը:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով նաեւ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության խոսնակն է, հերքել է կեղծիքների վերաբերյալ մեղադրանքները: “Այս ընտրությունները լավագույնն էին անկախ Հայաստանի պատմության մեջ”,-ասել է նա,-“էքզիթ փոլի արդյունքները ցույց են տվել, որ Սերժ Սարգսյանը միակ ֆավորիտն էր”:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, ըստ էքզիթ փոլերի, բաժին էր ընկնում ձայների 3 տոկոսը, նույնը նաեւ սովետական ժամանակների այլախոհ Պարույր Հայրիկյանին: 

Քվեարկությունը հատկապես ուշադրության կենտրոնում էր այն առումով, որ բացակայում էր իրապես ուժեղ ընդդիմադիր ուժը, ժամանակավոր խոչընդոտ էր նաեւ նախորդ ամիս թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը:

Իշխանությունները ընտրական խաղաղ գործընթացի հույս ունեին, ինչը կբարելավի երկրի հնարավորությունները Եվրոինտեգրման համար` հատկապես 2008-ին Սարգսյանի հաղթանակից հետո, որն ավարտվեց բախումներով ինչի հետեւանքով 10 մարդ զոհվեց”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ