22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տիգրան Սարգսյանը սպառնում է հրապարակել

Վերջին 5 տարիների ընթացքում մեր համաքաղաքացիները կառավարության իրականացրած բարեփոխումների շրջանակում առաջընթաց նկատել են մի շարք ոլորտներում: Առաջին տեղում` 95.3 տոկոսի գնահատմամբ, բջջային կապի ոլորտն է եղել: Այս վիճակագրությունն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ հարցման արդյունքների` 82.4  տոկոսը 3-րդ անձի ռիսկի ապահովագրությունն է եղել` ԱՊՊԱ-ն: 65.1 տոկոսի կարծիքով էլ լուրջ ձեռքբերումներ են […]

Անդրիասի հացադուլի պատճառով ’’Ռադիո Հայ’’ -ի հետ պայմանագիրը խզեցին

Ռադիո Հայ ընկերությունը հայտնում է, որ 2013թ. փետրվարի 1-ից դադարեցվելու է ‘’Ռուսաստանի Ձայն’’ ռադիոկայանի ծրագրերի վերահեռարձակումը ‘’Ռադիո Հայի’’ եթերում, քանի որ վերջինս խախտելով պայմանագրային դրույթները` միակողմանիորեն  խզել է գոյություն ունեցող պայմանագիրը: Պայմանագիրը խզելու դրդապատճառ է հանդիսացել ‘’Ռադիո Հայ’’  ՍՊԸ ժողովի նախագահ, ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը Հայաստանում շինծու ընտրությունների դեմ: Henaran.am-ին տեղեկացնում են Ռադիո Հայ […]

Հայրիկյանը Արման Մելիքյանին խնդրում է ներողամիտ լինել

ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նախագահի մեկ այլ թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանին խնդրում է ներողամիտ լինել, որ վերջինս չի ընդգրկվել նախագահի երեք թեկնածուների՝ Հայրիկյանի, Հրանտ Բագրատյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի միասնական հայտարարության մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանն ասաց, որ ճիշտ է՝ Մելիքյանին չի ուղարկվել այդ հայտարարությունը, սակայն այդտեղ չարակամություն չի եղել: Նախագահի […]

Օմբուդսմենը պոռթկաց

Օմբուդսմենի զորակցությունը “Ժողովուրդ” օրաթերթին, դատարանների մեղքով տառապող մեր ժողովրդին, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի ու ՀՀ Արդարադատության խորհուրդի ճնշման տակ իրենց տեսակը պահպանող ազնիվ դատավորներին:  Դատարանի պատճառով այսօր “Ժողովուրդ” օրաթերթը հայտնվել է ծանր վիճակում: Դարձյալ դատարանի պատճառով շատ ավելի ծանր վիճակում է մեր ժողովուրդը արդեն երկու տասնամյակ: Մեր դատարանի ու մեր ժողովրդի այս վիճակի համար […]

Ընտրութուններից մեկ շաբաթ առաջ կարելի է միավորվել. Հովհաննես Իգիթյան

ՀՀՇ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը “Սիվիլիթաս” հիմնադրամում հրավիրված քննարկմանը կարծիք հայտնեց, որ  հայաստանյան քաղաքական ուժերը նախագահական ընտրություններում կարող էին ուղղակի միավորվել: ‘’Առաջադրված թեկնածուներից բոլորը չէ, որ անհայտ թեկնածուներ են’’,-նկատեց նա: Այն հանգամանքը, որ դա տեղի չունեցավ, ըստ նրա, նշանակում է, որ քաղաքական ուժերը ճգնաժամի մեջ են: ‘’Սա իմ կարծիքն է, իմ կուսակիցները երեւի թե համաձայն չեն […]

Վարչապետը շոկի մեջ է ընկել` մերկ լրագրողի տեսքից /վիդեո/

Սերբական “Pink” հեռուստաընկերության “Առաքելությունն անիրագործելի է” հայտնի հեռուստաշոուի եթերում երկրի վարչապետ Իվիցա Դաչիչից հարցազրույց է վերցրել առանց ներքնազգեստի հաղորդավարուհին: Տեսախցիկը ֆիքսել է ամեն ինչ, այդ թվում` վարչապետի արձագանքը անսպասելի տեսարանին: Սերբիայի վարչապետը շատ անհարմար վիճակի մեջ է հայտնվել: Տեսագրությունը զայրացրել է ոչ միայն լրագրողներին, այլ նաեւ ԱԳ նախարարությանը, որը եւս ղեկավարում է Դաչիչը: Ինքը` վարչապետը, […]

Լրագրողները՝ ապահով Հայաստանի ճանապարհին /վիդեո/

Նախընտրական քարոզարշավի ընթացքում երբեմն լրագրողներն են հայտնվում ուշադրության կենտրոնում: Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, մինչ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գալը՝ բավականին ժամանակ կար: Երկար ճանապարհից հետո լիցքաթափվել էր պետք, որպեսզի կարողանայինք աշխատել: Եւ մեր գործընկերների մի մասը շուրջպար բռնեց դահլիճում, որտեղ պետք է կայանար նախընտրական հանդիպումը: Լրագրողների պարը ոգեւորեց նաեւ դահլիճին:  Ահա թե ինչ է ֆիքսել […]

Փորձել է բռնաբարելով` կուսությունից զրկել կնոջ ծանոթուհուն

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Թաթուլ Պողոսյան) Արտաշատ քաղաքի բնակիչ Սամվել Նիկոլյանին մեղավոր է ճանաչել բռնաբարության փորձի և շորթման համար և նրան դատապարտել է ազատազրկման 7 տարի ժամկետով: Քննությամբ պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակչուհի Համեստ Ավագյանը 2012թ. ապրիլի 24-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, իր տանը ծանոթուհու՝ Մարինեի (անունը փոխված է) […]

Արգելափակվել է ձնակույտի մեջ

Հունվարի 31-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի ոստիկանությունից դեպի ներքև՝ Սևանա լճի ափին, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Վ. Մկոյանին պատկանող «ՎԱԶ 21015» մակնիշի 23 SU 163 պետհամարանիշի ավտոմեքենան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի