15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆին նախագահականից գնաց դիվանագետների հետ հանդիպելու /ֆոտո, վիդեո/

Րոպեներ առաջ ՀՀ նախագահի թեկնածու  Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ ՀՀ նախագահի նստավայրից: Րաֆֆի Հովհաննիսյանն անցավ ժողովրդի մեջ` անպատասխան թողնելով լրագրողների` իրեն ուղղված բազմաթիվ հարցերը: Լրագրողներն, ի դեպ, նրան մոտենալու հնարավորություն չունեին, որովհետեւ ոստիկանությունը նախապես հոգացել էր այդ մասին`շղթայելով նրանց:

Սերժ Սարգսյանի նստավայրից Րաֆֆի Հովհաննիսյանը քայլերն ուղղեց դիմացի մայթին հավաքված բազմության կողմը, բայց սպասված բացատրությունը չտվեց: Վաղը: ”Սիրելի հայրենակիցներ, մենք այսօր հավաքված ենք որպես Հայաստանի լիարժեք եւ ամբողջական , իրավատեր քաղաքացիներ: Մենք տերն ենք մեր Սահմանադրության եւ իրավունքների”,-անհամբեր բազմությանը դիմեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման մասին որեւէ տեղեկություն չհայտնեց: ”Դուք հզոր ուժ եք տալիս, սա մի հոգու նախագահություն չէ, Րաֆֆու եւ Սերժի պայքարը չէ, այլ Հայաստանի ապագան, Հայաստանի քաղաքացիների ապագան է”,-հայտարարեց նաեւ ու խոստացավ հանդիպման մասին ”զեկուցել” եւ բոլոր հարցերին պատասխանել վաղը, ժամը 17:00-ին` Ազատության հրապարակում կայանալիք օրինական հանրահավաքին:

Հավաքվածները բացականչեցին` “հիմա ենք ուզում, հիմա”, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դիվանագետների հետ հանդիպումների է եւ չի կարող խոսել:” Հիմա կոչ եմ անում` ամենքս գնանք մեր գործերին, ամեն ինչի մասին` վաղը”: “Հիմա, հիմա”,-մինչ դարձյալ բացականչում էին հավաքվածները, Րաֆֆի Հովհաննիսյանը ճեղքեց բազմությունն ու հեռացավ: Քաղաքացիներն էլ, կամաց -կամաց ցրվեցին:

Henaran.am-ը հեռացող քաղաքացիներից հետաքրքրվեց, ի՞նչ ակնկալիքներով են եկել, արդյո՞ք հիասթափվեցին, որ այսօր ոչինչ չասվեց: ”Հաղթանակ, արդարություն, մեր գողացված քվեներն ենք ուզում”,-ասացին մեր զրուցակիցները.”Ինչ էսօր չասեց, վաղը կասի, չենք հիասթափվել, մեր միակ հույսը, հավատը Րաֆֆին է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ