11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պայթյուն` Սիրիայում ռուսական դեսպանատան մոտ. կան զոհեր /վիդեո/

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյուն է տեղի ունեցել` ռուսական դեսպանատան եւ կառավարող “Ալ-Բաաս” կուսակցության նստավայրի մոտ: Նախնական տվյալներով` պայթյունի արդյունքում մահացել է 30 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, հաղորդում է “ Associated Press”-ը: Պետական հեռուստաընկերության տվյալներով` գրոհը կատարել են ահաբեկիչները:

Ռուսական դեսպանության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Միայն կոտրվել են ապակիները: 

Սիրիայում ընդդիմության եւ կառավարական զորքերի միջեւ զինված հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` շուրջ 70 հազար մարդ է արդեն զոհվել: Ավելի քան 5 հազար  մարդ ամեն օր լքում է երկիրը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ