22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սիրիայում հայ է սպանվել

Սիրիայում հերթական հայն է սպանվել, հաղորդում են հայկական լրատվամիջոցները: Մահացածը 1980-ին ծնված Հոսվեփ Աբգարյանն է, ում սպանել են Բեյրությից Լաթաքիա մեկնելու ճանապարհին` Ջեբլե քաղաքի մոտ: Երիտասարդը գտվել է տաքսու մեջ, որի մյուս 3 ուղեւորները եւս սպանվել են:

Թեկնածուները լուսաբանվել են հավասար եւ անկողմնակալ. ՀՌԱՀ նախագահ

Եթերում նախագահի թեկնածուները լուսաբանվել են հավասար եւ անկողմնակալ: Եթե որոշ դեպքերում թեկնածուների ներկայացվածությունը ակտիվ չի եղել, դա թեկնածուների մեղքով է: Նման կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Եթերային ներկայացվածությամբ, ըստ ՀՌԱՀ նախագահի` առաջատարը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով եթերում ունեցել է 2160 րոպե, նվազագույնը՝ Արման Մելիքյանը՝ 503 րոպե, ինչը կախված է նաեւ […]

Աշոտյանի բանջարաբոստանային արձագանքը

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բացարձակ մտավախություն չունի իր “պաշտոնավարման եւ չպաշտոնավարման համար” եւ համոզված է, որ երկրի օրակարգում շատ ավելի կարեւոր հարցեր կան լուծելու, քան Արմեն Աշոտյանին աշխատանքի տեղավորելը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳ նախարարը: Անդրադառնալով վերջին օրերին նախագահի կողմից թեւավոր դարձած արտահայտությանը (“որ խիարը թարս եք աճեցնում”-խմբ.), Աշոտյանը նշեց, թե […]

Գալուստ Սահակյանն այցելեց Անդրիաս Ղուկասյանին /վիդեո/

Մի քանի րոպե հետո ԳԱԱ դիմաց ասուլիս է տալու ՀՀ նախագահի թեկնածու, հացադուլի դիմած Անդրիաս Ղուկասյանը: Նրան րոպեներ առաջ այցելեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վերջինս եկել է` իմանալու` ինչպես է իրեն զգում նախագահի թեկնածուն, ծանոթանալու նրա պահանջներին: Սահակյանն Անդրեաս Ղուկասյանին ասաց, որ հարգում է նրա այդ քայլը, սակայն կարծում է, որ յուրաքանչյուր հայ քաղաքացի […]

Պահանջ դիտորդներին. բողոքի ակցիա ԵԱՀԿ գրասենյակի դիմաց /ֆոտո, վիդեո/

“Սա մեր երկիրն է”, “Մի սատարեք կեղծարարներին”, “Հեռացեք”: Այս կոչերով մի խումբ երիտասարդներ այսօր` հունվարի 31-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց, որտեղ այժմ գտնվում են միջազգային դիտորդները: Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, հավաքվել է մոտ 20 երիտասարդ: Նրանք ցանկանում են միջազգային դիտորդների ուշադրությունը հրավիրել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների վրա: Անի Կարախանյանը […]

Խոստումները տապալվել են. ում է ակնարկում Սերժ Սարգսյանը /ֆոտո/

 “Մենք շատ հաճախ ականատես ենք եղել, երբ մարդիկ ժողովրդի ականջին խոստումներ են շշնջացել, սակայն հետո տապալել են իրենց աշխատանքը”,-Աբովյանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ինքն աշխատել է առանց աղմուկի եւ չի խուսափել պատասխանատվությունից: Ըստ Սերժ Սարգսյանի, քայլ առ քայլ փոխվել է երկրի քաղաքական դաշտը, հիմա աստիճանաբար փոխվելու է տնտեսությունը: […]

“Օրենքով գողերի” ազատությունը հունից հանել է Սաակաշվիլիին

Ինչպես հաղորդում է “Новости-Грузия”-ն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրդովված է կառավարության հերթական քայլից: Վրացական իշխանությունների կողմից ընդունված “համաներման մասին օրենքի” համաձայն վրացական բանտերից, ի թիվս  բազմաթիվ այլ բանտարկյալների, ազատ են արձակվել նաեւ 6 “օրենքով գողեր”` Էլգուջա Դիգմելաշվիլին, Ռեւի Դարախվելիձեն, Բեսո Պապիաշվիլին, Վլադիմիր Ձոցենիձեն, Գեորգի Կարանաձեն, Ռեւազ Սեսկուրիան: Սաակաշվիլին հայտնել է, որ առաջիկա օրերին ազատ կարձակվեն եւս […]

Աղջիկներն էլ պիտի ծառայեն. Հայրիկյանը նրանց արտոնություններ կտա

 ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր նախընտրական ծրագրում առաջարկում է աղջիկներին ևս բանակ զորակոչել:  Սակայն սա լինելու է կամավոր հիմունքներով: Լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանը նշեց, որ իր առաջարկի համաձայն՝ աղջիկները պետք է ծառայեն տասը ամիս: Առաջին ամիսների ընթացքում նրանք պետք է սովորեն առաջին բուժօգնություն, մեքենա վարել: Ծառայության գնալու են տնից և երեկոյան կրկին տուն […]

Քրեական գործ Շամշյանին խոչընդոտելու համար

ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Ինչպես հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից, 2013թ. հունվարի 30-ին, ժամը 21-ի սահմաններում ՀՀ ԿԱ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում Ռուսլան Վանիկի Սահակյանը և գործով չպարզված ևս մեկ անձ խոչընդոտել են լրագրող Գագիկ Գևորգի Շամշյանի մասնագիտական գործունեությանը, որի ընթացքում […]

Կունենանք ԱՊՀ-ում լավագույն գինը. գազի գնի շուրջ բանակցություններն ընթացքում են

“Գազպրոմի” հետ գազի գնի շուրջ բանակցություններն ավարտական փուլում  են: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: “Կունենանք ԱՊՀ-ում լավագույն գինը”,- ասաց Ա. Մովսիսյանը, հավելելով, որ գազի գնի մասին կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո: Նախարարը հերքեց լուրերը, թե գազի գինը բարձրացել է, սակայն այն չեն ցանկանում հրապարակել նախագահական ընտրություններից առաջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի