09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ընդդիմադիր թեկնածուին թույլ տվեցին նախագահի մոտ մտնել. օտարերկրյա ԶԼՄ-ներն արագ արձագանքում են

Միջազգային մամուլը արագ արձագանքում է հայաստանյան հետընտրական գործընթացներին: Այսօր կեսօրին տեղի ունեցած Սարգսյան-Հովհաննիսյան հանդիպումը օտարերկրյա ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է: Դեռ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս չէր եկել ՀՀ նախագահի նստավայրից, երբ ռուսական ԶԼՄ-նրում նյութեր հրապարակվեցին այս մասին:

Մասնավորապես “gazeta.ru”-ն գրում է, որ ընդդիմադիր “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով ՀՀ նախագահական ընտրություններում 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել, թույլ են տվել մտնել նախագահական նստավայր, որտեղ նա փակ հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հովհաննիսյանը Ազատության հրապարակից, որտեղ հավաքվել էին նրա հազարավոր կողմնակիցներ, քայլելով հասել է նախագահի նստավայր` Հատուկ նշանակման զորքերի ուղեկցությամբ: 

“Նախագահական ընտրություններում առաջին տեղն զբաղեցրած Սերժ Սարգսյանը պետք է գար հանրահավաքի վայրը` հանդիպելու ընդդիմադիրների հետ, սակայն նա չեկավ: Իր հերթին, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով եւս պարտվել էր նախագահական ընտրություններում, կոչ է արել Հովհաննիսյանին եւ Սարգսյանին նստել բանակացությունների սեղանի շուրջ”,-տեղեկացնում է ռուսական պարբերականը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ