18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

1996-ի Հայաստանը շատ է փոխվել. ՖԻԴԵ-ի նախագահ /վիդեո/

Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանըՇախմատի միջազգային ֆեդերացիայի`/ՖԻԴԵ/ նախագահ Կիրսան Իլյումժինովը պատմեց, որ ինքը առաջին անգամ Հայաստան է եկել 1980-ականներին, երբ դեռ սովորում էի Մոսկվայում, իսկ երկրորդ անգամ` 1996-ին: “Որպես ՖԻԴԵ-ի նախագահ` իմ առաջին Օլիմպիադան էր: Այդ ժամանակ դժվար ժամանակաշրջան էր այստեղ, քաղաքում տանկեր էին, իսկ մենք շախմատ էինք խաղում: 17 տարի անց բոլորն ասում են, թե […]

Տիգրան Սարգսյանը պրոֆեսոր Նորայր Մանասերյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է անվանի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանին: Կառավարության ղեկավարը ծննդյան 85-ամյա հոբելյանի առթիվ, կրթության, գիտության և մանկավարժության բնագավառներում երկարամյա ու բեղմնավոր գործունեության, ներդրած ակնառու ավանդի համար պրոֆեսորի բնակարանում Նորայր Մանասերյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:   Տիգրան Սարգսյանն անվանի տնտեսագետին մաղթել է քաջ առողջություն և երկարակեցություն:

Ժամկետային զինծառայողի մահը ջրծաղիկի հետեւանք է

ՀՀ ՊՆ-ն տարածել է պաշտոնական հաղորդագրություն այսօր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ժամկետահյին զինծառայող, ծնված 1994թ ծնված Արտյոմ Գագիկի Հակոբյանի մահվան դեպքի կապակցությամբ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է.”18.01.2013թ., ժամը 20:55-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ‘’Հեմորագիկ ինսուլտ, սպոնտան մասիվ սուբարախնոիդալ արյունազեղում արտահայտված ուղեղի մեդիալ հատվածներում, ուղեղի այտուց, ուղեղաբնի երկրորդային համախտանիշով, վիճակ տարած ջրծաղիկից […]

Գյուղնախարարը միացել է կոչին

ՀՀ ԳՆ Սերգո Կարապետյանը միացել է  գյուղատնտեսության առջև ծագած մարտահրավերները  մեղմելու ուղղությամբ առավելագույն մասնակցություն ցուցաբերելու կոչին:  Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում այսօր մեկնարկեց ‘’Վերահսկվող ներդրումներն  ագրոպարենային ոլորտում որպես հիմնական գործոն պարենի  ապահովության և գյուղատնտեսության զարգացման համար’’ խորագրով անցկացվող գյուղատնտեսության նախարարների 5-րդ համաշխարհային  համաժողովը,  որին մասնակցում են  81 պետությունների գյուղատնտեսության նախարարները: Համաժողովին մասնակցում է  նաև Հայաստանի Հանրապետության […]

Քարտերը մինչեւ վերջ չբացեց

ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի նախագահական քարոզարշավը կսկսի առաջին իսկ օրվանից: Թեկնածուն բացօթյա հանդիպումներ կունենա բոլոր մարզկենտրոններում, կլինեն նաեւ դահլիճային հանդիպումներ, իսկ քարոզարշավի վերջին ակորդը կտրվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` համերգով: Այս մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ բացի նախագահի թեկնածու Սերժ […]

Դեդին դեռեւս հողին չեն հանձնել, բայց նրա հետնորդն արդեն հայտնի է

Քրեական հեղինակություն Դեդ Հասանի դին տեղափոխող ինքնաթիռը, որը վայրէջք էր կատարել Դոնեցկում, քանի որ նրան թույլ չէին տվել մուտք գործել Վրաստան, ետ է վերադարձել Մոսկվա, հաղորդում է “Интерфакс”-ը: Ըստ աղբյուրի` Հասանին կթաղեն Դանիլովյան գերեզմանատանը, սակայն գերեզմանատան աշխատակիցը հայտնել է, որ նրա հարազատներն իրենց չեն դիմել:  Ըստ “Газете.Ru”-ի` հնարավոր է, որ հուղարկավորությունը լինի Տրոեկուրովյան գերեզմանատանը, սակայն կայքը […]

Չկա որեւէ փաստ

Այն, որ Ազգային ժողովում լրագրողների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար ստեղծված են բոլոր պայմանները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները համոզվել են անձամբ: Սակայն ակներեւ է, որ ոչ բոլոր լրագրողներն են այդ պայմանները օգտագործում իրենց մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարելու համար, իսկ որոշներն էլ այդ ամենն օգտագործում են խախտելով բարոյական ամենապարզ ու մարդկային նորմերը, էլ չենք ասում՝ լրագրողական էթիկայի տարրական […]

7 օրում` 1000 կրակոց

ԼՂՀ ՊԲ-ից Henaran.am-ին տեղեկացնում են, որ հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական […]

Օգնել կարող ենք … /վիդեո/

Օգնել կարող է մեզանից յուրաքանչյուրը: Կյանքում լինում են պահեր, երբ անծանոթ մեկի թեկուզ ժպիտն ու հայացքն անգամ կյանքեր կարող են փրկել: Մեր՝ ամենքիս կողքին, մեր հարևանությամբ ապրում են մարդիկ, ովքեր, հիրավի ունեն օգնության կարիք: Առողջ ու երջանիկ թող լինենք բոլորս՝ միմյանց ժպտալով ու օգնելով միմյանց: Lorinews.com մարզային լրատվական կայքը՝ աջակցությամբ Լոռու մարզպետարանի,  մի շարք կառույցների ու […]

Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում մասնակցել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստին /վիդեո/

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հունվարի 18-21-ը Ծաղկաձորում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահական խորհրդի նիստին: Նիստին մասնակցել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ՖԻԴԵ-ի 23 անդամներ և աշխարհի մոտ 20 երկրների շախմատային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:  Սերժ Սարգսյանը նիստում հանդես է եկել ողջույնի խոսքով, մասնավորապես նշելով.  “Շատ ուրախ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի