28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չի փոշմանել, որ այդքան գումար է տվել

 “Գարեգին Նժդեհ” ֆիլմի գլխավոր հովանավորներից է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Հարցին, թե արդյո՞ք տրված գումարը ծառայել էր նպատակին եւ ֆիլմը հաջողված էր, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանն ասաց. “Չեմ փոշմանել, որ այդքան գումար եմ տրամադրել: Ֆիլմը տեսել եմ, լավն է: Խորհուրդ կտամ նրանց, ով չի տեսել, ֆիլմը դիտի եւ որոշակի պատկերացումներ կկազմի Նժդեհի մասին”: Պատգամավորի գնահատմամբ` “Գարեգին […]

Էպոսագետը` անհաղթահարելի խոչընդոտ

Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը “Ֆեյսբուքի” իր էջում նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին համարել է “անհաղթահարելի խոչընդոտ”: “Էս Վարդան Սեդրակյանը տեղով դառնում է անհաղթահարելի խոչընդոտ”,-գրել է Բարսեղյանը`  շարունակելքքով. “Խոստանալ` վառել սեփական մեքենան ու չանել այդ, նշանակում է լինել սիմուլյանտ-սամաստրել …”: 

Քրդերը մեզանից ավելի են հարգում մեր հայրենիքի կանոնները` ամոթ է /վիդեո/

      Հայկական լեռնաշխարհ ունի միայն մեկ խնդիր՝ երկրաշարժները, այն էլ նրանցից ունեցած կորուստները ոչ այնքան աղետի, որքան մեր մեղքով են: Բնությունը պարբերաբար տարբեր մեթոդներով “ստուգատեսի” է գալիս. եթե ճիշտ ես ապրել, շարունակում ես, եթե սխալ ես ապրել, չես հարգել քո հող ու ջրի օրենքները՝ մտնում ես գերեզման: Մեր տարածաշրջանում բնությունը ստուգայցի է գալիս […]

Ծառուկյանն իրականացրել է իր աշխատանքային պարտավորությունները. Շարմազանով

‘’Բազմաթիվ առիթներով ասել եմ, հիմա եւս մեկ անգամ կրկնում եմ`”Հանրապետական” կուսակցությունն է որոշում` ով լինի կառավարության ղեկավար, ով չլինի, որովհետեւ “Հանրապետական” կուսակցությունն է ստացել  ժողովրդի վստահության քվեն եւ այսօր “Հանրապետական” կուսակցությունը վարչապետի փոփոխության հարց իր օրակարգում չունի’’,-այսօր անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ խորհրդարան էր եկել, այն դեպքում, երբ նա, ըստ մամուլի` […]

Սյունեցին ուզում է գործ անել, բայց արոտավայր չկա. Վահե Հակոբյան

Սյունիքի մարզպետարանի եւ Իրանի արեւելյան Ատրպատական նահանգի միջեւ ձեռք բերված համաձայնագրով Սյունիքի մարզում նվազագույնը 50 հազար հա արոտավայրեր կտրամադրվեն իրանական կողմին` անասուններին այնտեղ փոխադրելու եւ արածեցնելու համար: Այս տարածաշրջանի թիվ 38 ընտրատաածքից /ընդգրում է Կապանը, Քաջարանը, Մեղրին-հեղ./ պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանի հետ լրագրողների զրույցից պարզ դարձավ, որ ինքը տեղյակ չէ, որ նման բան կա: “Սյունիքը […]

Իշխանությունները չեն ցանկացել ու չեն միջամտել Պարույր Հայրիկյան–ՍԴ հնարավոր ձևաչափին. Արմեն Աշոտյան

‘’Մենք ուրախ ենք, որ Պարույր Հայրիկյանն ապաքինման այն տեմպերի մեջ է, որ որոշում է կայացրել, որ իր առողջական վիճակը չի խանգարում իրեն շարունակել ընտրարշավը սահմանված ժամկետներում’’,– այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Պարույր Հայրիկյանի` ՍԴ չդիմելու որոշմանը: Ըստ Աշոտյանի, թիվ մեկ մտահոգությունը, որ ուներ իշխող կուսակցությունը Հայրիկյանի դեմ մահափորձի կապակցությամբ նրա […]

Լյովան` “ժողովրդի թեկնածուին”

Այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողներ փորձեցին ԲՀԿ վարչության պատգամավոր Լյովա Խաչատրյանից մեկնաբանություններ ստանալ  Պարույր Հայրիկյանի հետ կատարված մահափորձի վերաբերյալ: -Ես չէի ուզենա այդ հարցի մասին փիլիսոփայել, քննությունը կպարզի: -Իսկ ովքեր մեկնաբանել են, կնշանակի փիլիսոփայե՞լ են: -Բնական է… -Արդյո՞ք այս դեպքը ստվեր գցեց ընտրությունների վրա: -Ես չգիտեմ, ստվեր գցեց, թե կենսամակարդակը բարձրացրեց, դա քննությունը ցույց կտա: […]

Անդրիասը “նոր մեթոդներով” կպայքարի

Չի բացառվում, որ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակն անհաղթահարելի խոչընդոտ դառնա թեկնածուի համար, որի պատճառով ընտրությունները հետաձգվեն։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը։ “Սակայն Անդրիաս Ղուկասյանն այդպիսի  նպատակ չունի, որ իր առողջական վիճակը վատանա և ընտրությունները հետաձգվեն”,-ասաց նա`հավելելով, որ թեկնածուի առողջական վիճակը նորմալ է, պայքարի […]

Իվանիշվիլին չի լսի Սաակաշվիլիին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ինքն անձամբ ներկա չի գտնվի խորհրդարանում, երբ այնտեղ իր ամենամյա զեկույցով ելույթ կունենա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է “РИА Новости”-ն:  Սաակաշվիլին օրենսդիր մարմնի առջեւ ելույթ կունենա փետրվարի 8-ին: Դա կլինի նրա առաջին ելույթը 8-րդ գումարման խորհրդարանի առջեւ: 2012-ի հոկտեմբերի 1-ի ընտրությունների արդյունքում խորհրդարանի տեղերի մեծամասնությունը պատկանում է “Վրացական […]

“Իմ ավտոն ավելի թանկ է, քան Հայրիկյանը”

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը չի վառի իր “Ռենջ-Ռովերը”: Ըստ մամուլի հրապարակումների, Սեդրակյանը այդ քայլին կգնար, եթե  Հայրիկյանը չդիմեր  Սահմանադրական դատարան: “Նախ ես չեմ ասել, որ կվառեմ, եթե չդիմի: Հայրիկյանն ասել էր, որ իր վարկանիշն է հետազոտում, ես էլ ասի` դե իմ թանկարժեք ավտոմեքենան վառեմ, ասեմ վարկանիշս բարձրացել է”,-ասաց Սեդրակյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում: “Ամեն դեպքում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի