07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ում մոլեգնել է 100-ամյակի ամենահզոր ձնաբուքը. կան զոհեր /ֆոտո/

ԱՄՆ-ին վրա է հասել 100-ամյակի ամենահզոր ձնաբուքը, որի տարածքում են հայտնվել 60 մլն մարդ: 

ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական կայանի տվյալներով` դեռեւս 45 սմ տեղումներ են սպասվում: Տեղումների նման քանակություն չի գրանցվել 1912-ից: Մի շարք նահանգներում վատ եղանակի պատճառով չեն գործում մի շարք պետական հաստատություններ եւ գրասենյակներ: Իշխանությունները մարդկանց խորհուրդ են տվել հնարավորինս չափ չօգտվել տրանսպորտային որեւէ միջոցից եւ մնալ տանը: Մի քանի ավիաընկերություններ նախատեսում են հետաձգել բազմաթիվ չվերթներ:

“Associated Press”-ի փոխանցմամբ` խաթարված երթեւեկությունը 2 մարդու մահվան պատճառ է դարձել` 19-ամյա մի աղջիկ մահացել է Նեբրասկայում, 18-ամյա մի երիտասարդ էլ` Օկլահոմայում: 2 դեպքում էլ վարորդները կորցրել են մեքենայի  վերահսկողությունը վատ տեսանելիության եւ սառած ճանապարհների պատճառով: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ