10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ եղան դոշ ծեծողները, փողերը վերցրին իշխանունթյունից, քաշվեցին ղրա՞ղ

“Ի՞նչ եղան այն քաղաքական գործիչները, որոնք դոշ էին ծեծում: Ի՞նչ եղան, փողերը վերցրին, քաշվեցին ղրա՞ղ’’,-այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում կազմակերպված քննարկմանը բանախոսներին նման հարց ուղղեց ներկաներից մեկը: “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչ, ՀԱԿ նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանն արձագանքելով` նշեց, որ իրենք թեկնածու չունեն, բայց ակտիվորեն մասնակցում են ընտրական գործընթացներին, աջակցում ընդդմադիր թեկնածուներին: ‘’Մեր համոզմամբ, այսօր երեք ընդդիմություն կա` Հրանտ […]

Չի ներվում, երբ իշխանությունից դուրս են գալիս եւ համարձակվում են քննադատել

‘’Ես եւ պարոն Օսկանյանը բախտակիցներ ենք’’,-այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում կազմակերպված քննարկմանը անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին, նշեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` պատասխանելով հարցին, թե, ի վերջո, ինչ նպատակով “Սիվիլիթասի” հետ կապված ողջ գործընթացը ծավալվեց, գուցե Օսկանյանը այն թեկնածուն էր, որից իշխանությունը վախենում էր: Ալեքսանդր Արզումանյանը ասաց, որ կասկած […]

Րաֆֆին կյանքի գնով է անելու

“Այս ընտրություններից հետո մենք պետք է ունենանք ոչ թե նախագահի բարձր հովանու ներքո, կամ յոլա տանելու, այլ իրավունքի Հայաստան։ Եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի բոլոր քաղաքացիները փետրվարի 18-ին ճակատագրական որոշում կայացնեն”: Այսպես հունվարի 30-ին իր քարոզարաշավը սկսեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Արմավիրի մարզի Շենիկ համայնքից: Նախագահի թեկնածուն խոստացավ ընտրվելու դեպքում ձգել սեփական և պետական բյուջեի […]

Ալլա Լեւոնյանը հղի է` քարոզարշավի հայտնությունը/վիդեո/

ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լեւոնյանն սպասում է 3-րդ երեխային: Այդ մասին Վանաձորում` նախընտրական քարոզարշավի շրջանակներում կազմակերպված համերգին հայտարարեցին հաղորդավարներ Ավետ Բարսեղայանն ու Նազենի Հովհաննիսյանը, իսկ մինչ երեխայի ծնվելը, ինչպես ասացին հանդիսավարները, Ալլան “հղի” է նաեւ հիանալի երգերով: “Դիմավորեք: Նրանք այսօր երկուսով են` Ալլա Լեւոնյանը եւ նրա բալիկը”,-հայտարարեց Ավետ Բարսեղյանը:

ՀԱԿ-ը հրապարակ դուրս գալուց առաջ

”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հավատում է, որ ՀԱԿ-ը կարող է վերակենդանանալ: Սակայն վերակազմավորման համար պետք չէ անպայման սպասել մարտ 1-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին: ”Ի՞նչի մարտի 1-ից, հիմա էլ վերակազմավորվում է: Խնդիրը վերակազմավորման մեջ չէ, խնդիրը համակարգային գործընթացների մեջ է, որ մենք փորձում ենք ՀԱԿ-ի ներսում վերակազմավորել, մարտի 1-ից կախված չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Ինչու եք այդ իննսուն տոկոսին անտեր թողնում …

Հասարակության հիասթափության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ այդ հիասթափությունը ուղիղ համեմատական է քաղաքական գործիչների կամ կառույցների աշխատանքին: Անդրադառնալով ընտրական գործընթացից հասարակության հիասթափված լինելու մասին ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանի կարծիքին, այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամում նման կարծիք հայտնեց ՀԱԿ նախկին անդամ, ՀՀ նախկին արտգործանխարար, “Ազատ  դեմոկրատ” Ալեքսանդր Արզումանյանը: ‘’Քաղաքական կառույցները չեն մասնակցում գործընթացներին եւ հետո ասում են` […]

Քաղաքագետը տրամաբանական է համարում Սերժ Սարգսյանին սատարելու մասին ԲՀԿ-ականների հավաստիացումները

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը տարօրինակ չի համարում, որ մի շարք ԲՀԿ-ական գործիչներ հայտարարել են գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու  Սերժ Սարգսյանին սատարելու մասին: ‘’Քանի որ ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցում ընտրություններին եւ նաեւ չի բոյկոտում իր շարքայիին անդամներին ինքնակամ ընտրության հնարավորություն է տվել’’,- Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Երվանդ Բոզոյանը: Նա տրամաբանական է համարում, […]

ԱԺ էթիկայի հանձնաժողովը լսել է Միքայել Մելքումյանին

      Այսօր Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովը դռնփակ նիստում պարզաբանումներ է լսել ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Միքայել Մելքումյանից:   Հիշեցնենք, պատգամավորի շուրջ սկանդալ հասունացավ այն բանից հետո, երբ հրապարակվեց հայտնի հեռախոսազրույցը, որի ընթացքում Մելքումյանը “կլիենտին” պատմում է, թե ինքը Երեւանում բավական լուրջ անշարժ գույքի սեփականատեր է` անգամ նշելով կոնրետ հասցեներ: “Ռազմավարական մշակումների կենտրոն” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված