10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սաակաշվիլիի կուսակցական ընկերների դեմ քրեական գործեր են հարուցվում

“Վրացական երազանք” կոալիցիայի` իշխանության գլուխ գալուց 4 ամիս անց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի “Միացյալ Ազգային շարժում” կուսակցության ղեկավարների դեմ քրեական գործերն սկսվեցին բացահայտվել: Հանգստյան օրերին առաջին մեղադրանքները ներկայացվել են Թբիլիսիի  քաղաքապետ Գիգա Ուգուլավային, ով համարվում է Սաակաշվիլիի ամենահավանական հետնորդը եւ աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին Ազգային շարժման կողմից առաջադրվող նախագահի թեկնածուն, գրում է “Сегодня.ua”-ն:

Կես տարվա ընթացքում Վրաստանի ֆինանսների նախարարության Հետախուզական ծառայությունը Ուգուլավայի վերաբերյալ 50 հատորից կազմված քրեական գործ է հավաքել: Այժմ նա մեղադրվում է ծառայողական դիրքի չարաշահման հաշվին օտար գույքի բռնագրավվման, ինչպես նաեւ փողերի լվացման մեջ, ինչի համար 16-23 տարվա ազատազրկում է սպառնում:

Ուգալավան, ով աշնանը կարող է զբաղեցնել նախագահական նստավայրը, այս մեղադրաքներն աբսուրդային է համարում եւ հարցաքննությանն օգտվել է լռություն պահպանելու իրավունքից: 

Մինչ Ուգալավայի գործին անցնելը քննիչներն զբաղվում էին նախագահի մեկ այլ հավանական թեկնածուի`Թբիլիսիի փոխքաղաքապետ Վանո Մերաբիշվիլիի գործով: Նա մեղադրվում է կեղծ անձնագրով ինքնաթիռ նստելու փորձի մեջ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ