18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ԿԸՀ-ը հրապարակեց վերջնական արդյունքները. վերընտրվեց Սերժ Սարգսյանը /վիդեո/

Քիչ առաջ ԿԸՀ-ը վերսկսեց իր արտահերթ նիստը, որը դադարեցվել էր ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ՝ Արմեն Մարտիրոսյանի դիմումի քննարկման հետեւանքով:

Քիչ անց ԿԸՀ-ը հրապարակեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ դրանց՝ նախագահի թեկնածուները հավաքել են հետևյալ թվաքանակի ձայները՝

Հրանտ Բագրատյան 31.643

Պարույր Հայրիկյան 18.096

Րաֆֆի Հովհաննիսյան 539,693

Անդրիաս Ղուկասյան 8329

Արման Մելիքյան 3520

Սերժ Սարգսյան 861.373 

Վարդան Սեդրակյան 6210

Ընտրություներին մասնակցելու իրավունք ունցող 2.529.016 քաղաքացիներից ՀՀ նախագահի ընտրությաը մասնակցել է 1.521.931ընտրող կամ 60.18%-ը:

Մարված քվեաթերթիկների թիվը կազմել է 59.902:

Հավելենք, նախնական տվյալների համաձայն, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել էր մեկ շաբաթ առաջ, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին եղած քվեների թիվը եղել էր 539,674, իսկ Սերժ Սարգսյանը՝ 861.378: 

ԿԸՀ-ն այս ընթացքում ստացել է 16 դիմում-բողոք և 2 հաղորդում, որոնք քննարկվել են ԿԸՀ-ի կողմից և կայացվել են համապատասխան որոշումներ: 

Մինչ ԿԸՀ-ում շարունակվում է արտահերթ նիստը, ԿԸՀ-ի դիմաց իրենց բողոքն են շարունակում դասադուլ հայտարարած ուսանողներ և քաղաքացիներ:

15.23 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հավելեց, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ինչպես նաեւ լռության օրը, օրենքները չեն խախտել եւ լուսաբանման հետ կապված ԿԸՀ-ն դիմում- բողոքներ չի ստացել: Եզրափակելով` Մուկուչյանը հավելեց, որ իրենց որոշման համաձայն չեն արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա եւ ըստ այդմ. “ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսանը”,-հայտարարեց Տիգրան Մուկուչյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ