Միակ պատճառը, որ թույլ չի տալիս լինել Րաֆֆու կողքին
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ընտրական գործընթացներին, այն բաժանեց երեք մասի. անդարդ իշխանություններ, ձայներ հավաքած թեկնածու`առանց “բայաթիի” և բա որ ասում էինք:
Մանրամասնելով իր տեսակետը` ՀԴԿ նախագահը նշեց, որ մինչ ընտրություններն իշխանությունները մտածում էին` ինչքան գրեին, մի բան էլ ձայներ ապահովեին երկրորդ տեղին, որ մրցակցային ընտրությունների տպավորություն թողեին:
“Սակայն մեր ժողովուրդը զգաց, որ բիրտ ուժը չկա և օգտվեց դրանից”,-ասաց նա: Ըստ Արամ Սարգսյանի`ընտրություններում իր արտացոլումը գտավ նաև իշխանությունների որոշումները “նեղացնել տաքսիսիտներին և ատամնաբույժներին”:
“Իր ազդեցությունը թողեց նաև այն, որ ժողովուրդը նեղացած էր, որ քիչ կամ ոչինչ չտվեցին ժողովրդին գումարի տեսանկունից: Այն քաղաքաներում, որտեղ հաղթեց Րաֆֆին ԲՀԿ-ն մեծ ազդեցություն ուներ, դա ևս պետք է հաշվի առնել”,-նշեց բանախոսը:
Նրա խոսքով` այժմ ունենք Րաֆֆի Հովհաննիսյան, ով անփորձ և փորձառու քաղաքական գործիչ է. “Անփորձ, քանի որ այսպիսի իրավիճակում չի եղել, և փորձառու, քանի որ տարիներ շարունակ է քաղաքական դաշտում”:
Ինչու Դեմոկրատական կուսակցությունը չի միանում Րաֆֆի Հովհաննիսյանին: Արամ Սարգսյանն ասաց. “Մենք բազմիցս ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, որ Սերժ Սարգսյանի առջև դրել ենք համապատասխան քայլերի իրականացման անհրաժեշտության հարցը, որոնց իրականացման դեպքում կաջակցեինք նրան:
“Ինչու չենք միանում Րաֆֆիին. նրա խոսքերից գալիս ենք այն եզրակացության, որ նա պատրաստվում է արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, որը մեր անվտանգության տեսակետից վտանգավոր է: Եթե մենք հիմա փորձենք այդպիսի քայլերի գնալ, վտանգի տակ կդնենք մեր անվտանգությունը: Դա հիմնական սկզբունքն է, որը թույլ չի տալիս լինել Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին”: