17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԿԸՀ նիստն ընդմիջվեց /վիդեո/

Մինչ ԿԸՀ-ն ամփոփեր ընտրությունների վերջնական արդյունքները, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել էր դիմում, ըստ որի` խնդրում է անվավեր ճանաչել Սերժ Սարգսյանի գրանցումը:

Ըստ դիմումատուի` նախաագահի թեկնածուն խախտել է օրենսդրությունը, քանի որ ունեցել է ավելի քան 1500 շտաբ, բայց այդ մասին վերջնական հյատարարգրում նշված չէ, այսինքն որոշակի ծախսեր ներառված չեն, որն ըստ Րաֆֆի Հովհաննիսյանը` խախտում է:

ԿԸՀ նախագահը  ճշգրտող հարցերով փորձեց պարզել, թե ինչու այդ դիմումը չեն բերել նախորդ հայտագրերի ժամանակ, քանի որ շտաբերը գործել են: Թեկնածուի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նրանք մտածել են, որ վերջին հայտարարագրում մարդիկ հնարավոր է նշեն այդ ամենը եւ անիմաստ դառնա բողոքի ներկայացումը:

Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչները հանձնաժողովի քննարկմանը ներկայացրին մամուլի հրապարակումներ, ձայնագրություններ, որոնք ապացուցում են դիմումում բերված փաստերը: Հանձնաժողովն այդ իսկ պատճառով հայտարարեց կես ժամ ընդմիջում, որպեսզի ուսումնասիրի ներկայացված փաստերը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ