Կալանավորվել է “Դրախտ” հյուրանոցի տնօրենը
Լոռու մարզի Ամրակից գյուղի “Դրախտ” կոչվող հյուրանոցային համալիրում գազից մահվան ելքով թունավորման դեպքի առթիվ տնօրեն Սամվել Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասով, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Ոստիկանության Ստեփանավանի բաժին փետրվարի 21-ին՝ ժամը 10.55-ին, դիմել է մի հյուրանոցային համալիրներից մեկի տնօրենը`1950 թ. ծնված Սամվել Թ.-ն, և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել են 1982 թ. ծնված Գրիշա Զալինյանի, 1980 թ. ծնված Սարգիս Ղուկասյանի, 1970 թ. ծնված Էլմիրա Ստեփանյանի և 1990 թ. ծնված Արմինե Ռեվազյանի դիակները: