07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հովիկ Աբրահամյանը հավաքել է բոլորին

Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն , որին մասնակցում էին խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր: Հիշեցնենք, ԱԺ նախագահի նախաձեռնությամբ խորհրդարանում ընթանում են հետընտրական իրավիճակը օրենսդիրի մակարդակով քննարկելու ձեւաչափի շուրջ քննարկումներ:

Նրանք պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն

“Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է անգամ Սերժ Սարգսյանի հետ, ուրեմն ինչու չպիտի հանդիպի իր մեծությամբ 2-րդ խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարի հետ: Մենք աշխատում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ”,-այսօր Սահմանադրական դատարանի առջեւ` բացօթյա ասուլիսում ասաց “Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` պատասխանելով  Henaran.am-ի այն դիտարկմանը, թե սոցցանցերում քննադատվեց այդ հանդիպումը եւ հարցին, արդյոք դա չի ազդի  շարժման վարակնիշի վրա: […]

Հերմինե Նաղդալյանը` Տարոնի դեմ կուսակցական “ընդդիմության” մասին

Ըստ մամուլի հրապարակումների, ՀՀԿ-ում դժգոհություններ կան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից եւ կուսակցության ներսում բավական լուրջ կոալիցիա է ձեւավորվել: Այս առիթով պարզաբանումներ   է տվել  ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից:  “ Որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, որեւէ տեղ ոչ տեսել, ոչ լսել եմ նման կոալիցիայի գոյության մասին եւ չէր էլ կարող նկատվել մի բան, որը չկա: Տեսնես […]

Նա սովորական օլիգարխ չէ

”Տարօրինակ բան չկա այդ հանդիպման մեջ, քանի որ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված թեկնածուն ցանկություն ունի քաղաքական դաշտում դեռևս ակտիվություն չդրսևորող, սակայն ազդեցություն ունեցող ուժերի, այդ թվում ԲՀԿ-ի հետ հանդիպել: Այդ շարժման մեջ նա չի կարող հաշվի չառնել այդ ուժի դիրքորոշումը”,-Henaran.am-ի հետ զրույցում, վերլուծելով ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպման մոտիվացիան, […]

Առաջինը ”Չելսին” է, ”Շիրակը”` 245-րդը

Անգլիական ”Չելսին” IFFHS-ի հրապարակման համաձայն, փետրվար ամսվա լավագույն ակումբն է ճանաչվել: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել իսպանական ”Ատլետիկո Մադրիդը”: Նրան հաջորդում են Բավարիան, Կորինտիանսը և ”Բարսելոնան”: Ի դեպ, վերջինս նախորդ ամիս զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: Տասնյակի մեջ տեղ են գտել նաև Բոկա Հունիորսը, Մադրիդի ”Ռեալը”, ”Յուվենթուսը” և ”Ինտերը”: Զարմանալի է, որ լավագույնների ցանկից բարցակայում է այնպիսի ակումբ, […]

Րաֆֆին ՍԴ-ին շանս է տալիս /վիդեո/

“Ժառանգության” ներկայացուցիչներ Հովսեփ Խուրշուդյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաեւ փաստաբան Կարեն Մեժլումյանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը մարտի 4-ին Սահմանադրական դատարան հանձնելուց հետո` հանդիպեցին լրագրողներին: Բացօթյա ասուլիսում փաստաբանն ասաց, որ սահմանված ժամկետներում դիմումը ընդունվել է, ներկայացվեց ընթացակարգը, ըստ որի` ՍԴ 9 դատավորները  դիմումը կքննարկեն 10 օրյա ժամկետում: Ինչ վերաբերում է  սպասումներին` Մեժլումյանն ասաց […]

Րաֆֆու դիմումը տարան. ՍԴ-ն շրջապատված է ոստիկաններով /վիդեո/

Քիչ առաջ “Ժառանգության” ներկայացուցիչներ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հովսեփ Խուրշուդյանն ու փաստաբան Կարեն Մեժլումյանը Սահամանադրական դատարան ներկայացրեցին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը: ՍԴ շենքը շրջափակված է ոստիկաններով: Նույնիսկ լրագրողներին չեն թողնում մոտենալ ՍԴ շենքին` մեկ առ մեկ ստուգում են վկայականները: Henaran.am-ի այն հարցին, թե որպես շարքային քաղաքացի իրավունք չունեն  շենքի մերձակայքում տեղաշարժվելու` ոստիկաններն ասացին` այս […]

Քրեական գործ գյուղապետի դեմ

Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ծավ համայնքի ղեկավարների` Սեյրան Զաքարյանի և Արարատ Մարտիրոսյանի կողմից դիտավորությամբ հողամասերի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը չկասեցնելու, “Էներգացանցշին” ԲԲ ընկերության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Հանցագործության մասին ահազանգել է Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնը, որի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սեյրան Զաքարյանը` 1999-2008թթ., այնուհետև` 2012 թվականից […]

Մարտի 23-ին եւ 24-ին` շաբաթօրյակ

Հանձնարարվել է վերանայել և հնարավորին պարզեցնել որոշ թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը   Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը վարչական շրջանների ղեկավարների կողմից տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվությունների նկատմամբ: Քաղաքացիների կողմից բնակելի նշանակության տարածքների, ինչպես նաև բնակելի տների նույն չափերով վերականգնման, բարեկարգման ու վերանորոգման և նման այլ աշխատանքների իրականացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի