09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Առողջապահության նախարարն այցելեց Պարույր Հայրիկյանին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելեց “Գրացիա” միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին, հետաքրքրվեց նրա առողջական վիճակով։

Մասնագետները նախարարին ներկայացրեցին Պարույր Հայրիկյանի բուժման ընթացքը։ Բժիշկների հավաստմամբ վերջին մի քանի օրում ԱԻՄ առաջնորդի առողջական վիճակի դրական տեղաշարժ է արձանագրվում. ցավերը խիստ նվազել են, ձեռքի շարժողականության ֆունկցիան վերականգնվում է, ինչի արդյունքում ընդհանուր ինքնազգացողությունը բարելավվում է։ Պարույր Հայրիկյանի վերականգնողական համալիր բուժումը շարունակվում է։

Նախարար Դումանյանը հանձնարարեց բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ըստ անհրաժեշտության ընդգրկել լրացուցիչ մասնագետներ, իրականացնել լրացուցիչ հետազոտություններ եւ դրանց արդյունքների մասին պարբերաբար տեղեկացնել  իրեն։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ