09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Դեռ` մականունավորներով

‘’Նայելով Հայաստանի ներկա խորհրդարանին, ես շատ մտահոգված եմ, երբ խոսում են խորհրդարանական համակարգի մասին, հատկապես, երբ խորհրդրարանում դեռ կան շատ մականունավորներ’’,-այսօր Henaran.am-ի խնդրանքով Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը անդրադարձել է Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու շուրջ առկա քաղաքական բանավեճին:

Հիշեցնենք, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու օրակարգով հանդես է գալիս խորհրդարանական ընդդիմությունը:

‘’Միաժամանակ ես լավատես եմ, երբ այն փոփոխությունները, որոնք գալիս են քաղաքական համակարգն ավելի բացելու, ավելի մեծ թվով մարդկանց կբերեն քաղաքական դաշտ եւ ավելի մեծ տարածք կբացվի նոր ձայների համար’’,-նշել է Ռիչարդ Կիրակոսյանը:

Քաղաքագետը շեշտել է, որ ինչպես ցույց տվեցին 2008 եւ 2013 թվականի նախագահական ընտրությունները, անցյալին վերադառնալու հնարավորություն չկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ