Մարտի 8-ին տոն-հանրահավաք , իսկ մարտի 10-ին` բեկումնային ծրագիր
Րաֆֆի Հովհաննիսյան այսօր Ազատության հրապարակում ներկայացրեց իր առաջիկա անելիքները:
Նա ասաց, որ վաղը` մարտի 6-ին կահնդիպի ԵՄ դեսպանի հետ, հետո կլինի Տավուշի մարզում` Դիլիջանում, Իջեւանում, նույն օրը` Նոյեմբերյանում, Բերդում: Մարտի 7-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի Գերմանիայի խորհրդարանի խոսնակի հետ , որից հետո “բարեւի հեղափոխությունը” կտանի Թալին, Արթիկ, ‘’հաղթական’’ Գյումրի ու Վանաձոր, Սպիտակ , ինչպես նաեւ` Ապարան:
Այստեղ Րաֆֆի Հհովհաննիսյանը ոստիկաններին զգուշացրեց.’’Հարգարժան ոստիկաններ, իրազեկում եմ այս հայտարարությամբ` Ապարան, եւ ակնկալում եմ, որ անցյալ անգամվա մեր վատ փորձառությունը չի կրկնվի’’:
Րաֆֆի Հովհաննիսյանը մարտ 8-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում կանանց համար տոն-հանրահավաք կկազմակերպի:
Առաջիկա գործողությունների պլանը ներկայացնելով, Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց նրանց, ովքեր իր խոսքերում ծրագիր չեն տեսնում. ’’Ուզում են չարախոս լինել, հեգնանքով խոսել… մարտի 10-ին` կիրակի օրը, այդ ծրագրի բեկումը կտեսնեք’’:
Հովհաննիսյանն իր խոսքն ավարտեց Վիկտոր Հյուգոյի ‘’Թշվառներ’’-ից մեջբերմամբ… Ամենամութ գիշերն անգամ կվերջանա, եւ արեւը կշողա: Կեցցե մեր արեւը, կեցցե մեր Հայաստանը’’-եզրափակեց նա: Վերջաբանն ընդունվեց ծափերով ու բացականչություններով: