18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Հայաստանը Եվրոպայում” շարժումը նոր նախագահ ունի

“Հայաստանը Եվրոպայում” համահայկական երիտասարդական-ուսանողական շարժումը տեղեկացնում է, որ 2013թ. հունվարի 25-ին շարժման նախագահ ընտրվեց Արմենակ Մինասյանցը: Ա. Մինասյանցը եղել է “AEGEE-Երեւան” կազմակերպության նախկին նախագահը, իսկ ներկայումս Տեղական Խորհրդի Վերահսկիչ խորհրդի ղեկավարն է, ինչպես նաեւ` “AEGEE-Եվրոպա” կազմակերպության ԵՄ ինտեգրման քաղաքականության պատասխանատուն:  

Յուրաքանչյուր տավուշեցի մի բերդ է` կանգնած սահմանին /ֆոտո, վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հունվարի 29-ին քարոզարշավը շարունակեց Տավուշի մարզում: Առաջինը նա եղավ Մովսես գյուղում, զրուցեց համայնքի բնակիչների հետ, այնուհետեւ` մոմ վառեց Սբ. Աստվածածին եկեղեցում: Բերդում նախագահի թեկնածուն հանդիպեց կուսակցական ակտիվի հետ: Նրա խոսքով` սկսած Մովսես գյուղից վերջացրած ցանկացած համայնքով ամեն մեկը մի բերդ է, որ անառիկ են պահում սահմանը: Ըստ նախագահի թեկնածուի` կարեւոր […]

Հաճելի անակնկալ քաղաքապետարանից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ` ավելի քան 300 երևանցի ժամկետային զինծառայողների ծնողներ հունվարի 27-ի ուշ երեկոյան մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրն իրենց որդիների հետ նշելու: Նախաձեռնությունը հիրավի հաճելի անակնկալ էր թե զինվորների և թե նրանց ծնողների համար: Վերջինները հենց տեղում հնարավորություն են ստացել անձամբ ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին, իսկ […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Երուսաղեմի նորընտիր Հայոց Պատրիարքին

Հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին Երուսաղեմի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով:  “… Փառք Ամենակալին, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ուխտյալ եկեղեցականաց հավատարիմ ծառայությամբ դարեր ի վեր արդյունազարդում է իր սրբազան առաքելությունը Տերունակոխ սուրբ վայրերում:  Մեր հոգու հայցն […]

Դեդ Հասանը մոտ էր էջմիածնեցի Հարութիկի հետ. նոր բացահայտումներ

Սխալ է Ասլան Ուսոյանի ներկայացումը որպես կիսով չափ հայ, քանի որ նա եզդի էր: Նա ոչ մի անգամ չի նշել, թե հայկական արմատներ ունի: Դեդ Հասանը մոտ է եղել Սվո Ռաֆի, Ալիկ Սոչինսկու, էջմիածնեցի Հարութիկի, Էդիկ Ասետրինայի հետ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քրեագետ Սերգեյ Գալոյանը: Քրեագետը նշեց, որ սխալ ինֆորմացիա է տարածվել […]

2.5 ժամ լարված սցենար, հուզական և զգացմունքային ֆիլմ

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիա Բարաղամյանը կիսվել է ”Գարեգին Նժդեհ” ֆիլմի մասին իր տպավորություններով: ”Երեկ ներկա էի ”Գարեգին Նժդեհ” ֆիլմի բաց պրեմիերային, ասեմ՝ բրավո ամբողջ թիմին, շատ լավն էր, 2.5 ժամ լարված սցենար, հուզական և զգացմունքային ֆիլմ։ Ի՜նչ դեմքեր ունի հայոց պատմությունը… Ֆիլմի վերաբերյալ կասեմ, որ ընթացքում երկու Գարեգին Նժդեհ ինձ համար առանձնացրեցի՝ մեկին մարմնավորել էր Շանթ Հովհաննիսյանը, […]

Րաֆֆիի պատճառով Հայաստանում կտրուկ նվազել է ինտիմ կյանքը

Լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում հումորով է մեկնաբանել ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի անմիջական քարոզարշավը:   ”Ըստ Գելլափի` այս օրերին Հայաստանում կտրուկ նվազել է ինտիմ կյանքը: Կանայք տղամարդկանց մերժում են. ”բա որ Րաֆֆին հանկած ներս մտնի” արտահայտությամբ))”,-գրել է Պետրոս Ղազարյանը:

Սեդրակ Զատիկյանի սպանության գործի սկանդալային զարգացումը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, նույն տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու Սեդրակ Զատիկյանի սպանության գործով այսօրվա նիստում որոշեց դիմել հատուկ քննչական ծառայությանը՝ վկաների նկատմամբ խոշտանգումներ կատարելու հայտարարությունները քննության առնելու համար: Այսօր նախաքննության ընթացքում Մալաթիայի ոստիկանության բաժնում իր նկատմամբ խոշտանգումների մասին հայտարարեց վկա, գործով ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի ընկերը՝ Ահարոն Հակոբյանը, իսկ […]

Հայաստանում չկան ֆավորիտներ, կան քավության նոխազի թեկնածուներ

“Առաջին անգամ ժողովրդին անկեղծ ասում եմ` ընտրություններն ապուշություն են, մասնակցեք այդ ապուշությանը եւ գնահատեք այն”: Նման բնութագիր տվեց “Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` նախագահի թեկնածուների քարոզարշավին: Այն հարցին, թե նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը համարվում է 2-րդ պատվավոր տեղի ֆավորիտը, Աշոտ Մանուչարյանը նկատեց, որ Հայաստանի քաղաքական եւ պետական դաշտում ֆավորիտներ չկան, կա քավության նոխազի տեղ եւ […]

Արտագաղթն ու Սերժ Սարգսյանի ծրագիրը

Մամուլում և սոցցանցերում ակտիվ կերպով քննարկվում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում արտագաղթի մասին դրույթի բացակայության հարցը:  “Այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Արտագաղթի հարցին ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի բացման արարողության ժամանակ հստակ անդրադարձել է: Ավելին, Սերժ Սարգսյանը ոչ միայն խոսել է արտագաղթը կանխելու, այլ երկրից տարբեր պատճառներով հեռացածներին հայրենիք վերադարձնելու անհրաժեշտության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված