01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

“Հայաստանի չորրորդ նախագահը հաստատ Սերժ Սարգսյանի մարդը չի լինելու”

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ քաղաքական մահափորձ իշխանության թեկնածուի նկատմամբ: Այսպիսի կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց “Ազգային համաձայնություն”  կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

“Յուրաքանչյուր ընտրող կատարեց մահափորձ Սերժ Սարգսյանի նկատմամբ, և նա քաղաքականապես անկողնային վիճակում է: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն է այդ ձայների տերը, և ինքն է որոշում`Սերժ Սարգսյանը մնա քաղաքական անկողնում, թե ոչ: Միգուցե կօգնի նրան ապաքինվել, սակայն այդպիսի լուծում չկա`Սերժ Սարգայանի օրերը հաշված են”,-ասաց Արամ Հարությունյանը:

Նախագահի նախկին թեկնածուի համոզմամբ, Սերժ Սարգսյանը իրավիճակին չի տիրապետում. “Իր խնդիրն է նաև իրավահաջորդի հարցը: Հայաստանի չորրորդ նախագահը հաստատ Սերժ Սարգսյանի մարդը չի լինելու, քանի որ ինքն այդ ռեսուրսը չունի”:

Արամ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ իշխանություններն այսօր ավելի թույլ են, քան 96թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանն էր:

Անդրադառնալով կազմակերպվող հանրահավաքներին`նա նշեց. “Ուզում եմ հավատալ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն քայլ եմ ուզում տեսնել, հստակ ձևակերպվի խնդիրը, հստակ պիտի ասվի հրաժարականի հարցը”:

Վարդան Սեդրակյանի ձերբակալման մասին` “Ազգային համաձայնություն “ կուսակցության առաջնորդն ասաց, որ չի տեսնում նրա հետաքրքրությունն այս մահափորձում. “Վարորդը նաև հսկիչ է, կաֆելչիկը նաև քիլեր է” մոտիվացիան տրամաբանական չէ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ