01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆուն էլ հանդիպեց

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ: Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը եւ Լամմերթը քննարկեցին փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորված արտակարգ իրավիճակը:

 

“Հայ ժողովրդի կամքը պետք է հարգվի”,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ “Ցեղասպանության իր սեփական պատմության հետ առերեսվելու՝ Գերմանիայի փորձի եւ ժողովրդավարական աշխարհում առաջատար դառնալու հանգամանքով պայմանավորված՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավտորիտարիզմը եւ կեղծված ընտրությունները պաշտպանելու փոխարեն կարող է հարգանքի արժանացնել ժողովրդավարական շարժմանը եւ փետրվարի 18-ին ժողովրդի կամքի հստակ արտահայտությանը”:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ

 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ