17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Հայաստանը պատրաստվում է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությանը

Առաջիկայում սպասվում է ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի այցելությունը Հայաստան, որի ընթացքում կքննարկվեն  Հայաստան` ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությանն առնչվող հարցեր:

Այս մասին այսօր ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԽ-ի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու ծրագիրը վերջնական տեսքի կբերվի եւ կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում:

Այս շրջանակներում նախատեսված են մի շարք կարեւոր միջոցառումներ խորհրդարանների, արտգործնախարարների մակարդակով: Էդվարդ Նալբանդյանի  խոսքով, կարեւորագույն իրադարձություն կլինի նաեւ  ՀՀ նախագահի այցելությունը Ստրասբուրգ:

Նշենք, որ այս տարի Հայաստանը նախագահելու է ԵԽ-ի նախարարների կոմիտեում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ