25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սաակաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին` վերընտրվելու առթիվ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ` նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է “Новости-Грузия”-ն:  Սաակաշվիլին հայ գործընկերոջը մաղթել է հաջողություններ, հայ ժողովրրդին` բարեկեցություն, Հայաստանին` ժողովրդավարական եւ տնտեսական զարգացում:  Հեռախոսազրույցի ընթացքում 2 երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի հետագա հարաբերությունները:

“Ես Րաֆֆիին 1991-ից չեմ սիրել, չեմ սիրում ու չեմ սիրելու”

Բլոգեր Տիգրան Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա գրել է. ”Եվս մի դիտարկում: Որոշ մարդիկ, Րաֆֆուն կպած “քսի են տալիս” ու “տուպիկ գցում”, ստիպելով նրան շատ կտրուկ քայլերի դիմել: Իմաստը: Ես, օրինակ, Րաֆֆիին 1991-ից չեմ սիրել, չեմ սիրում ու չեմ սիրելու, ու հարցը այլ հարթության մեջ է, այլ ոչ թե սրան կամ […]

ԱԺ հանձնաժողովների նիստին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 20-ի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց երկրորդ ընթերցման ներկայացված ‘’Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին’’ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին’’ եւ ‘’Պետական տուրքի մասին’’ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին’’ օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, տեղեկացրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում ՀՀ կառավարությունն […]

Սերժ Սարգսյանը “”Ֆեյսբուքի” հետ չունի”

ԱԺ ընտրությունների համեմատ նախագահական ընտրություններին ֆեյսբուքում աճել է ակտիվությունը: Այս մասին նշեց “Ռեգիոն” հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը: Նրա հաղորդմամբ, կենտրոնը իրականացրել է ուսումնասիրություն կապված ֆեյսբուքյան անդրադարձներին` ընտրական գործընթացների վերաբերյալ: Նրա խոսքով, ֆեյբուքում ինքնագովազդով ամենից շատ զբաղվել է Հրանտ Բագրատյանը. նրա ֆեյսբուքի էջում եղել է 40 գրառում: Լաուրա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ութ թեկնածուներից ֆեյսբուքում ներկայացված […]

Երեք քրեական գործ

ՀՀ Նախագահի՝ 2013թ. փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկության օրն ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի ստուգման արդյունքում հարուցվել է 3 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ քվեարկելը) եւ 34-153-րդ հոդվածի (մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելը) հատկանիշներով։  Այսպես. 1. Արարատի մարզի դատախազությունը 19.02.13թ. հարուցել է քրեական գործ թիվ 17/31 ընտրատեղամասում այլ […]

Ում հետ է Արթուր Աբրահամը նշելու իր տարեդարձը /վիդեո/

Այսօր հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի տարեդարձն է: Արթուր Աբրահամի խոսնակ Սիրան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպես է Աբրահամի տրամադրությունը, ում հետ և որտեղ է անցկացնելու տարեդարձը: Նա պատմեց, որ Արթուրը մարզվում է գերմանական Քինբաում մարզաառողջարանային քաղաքում` պատրաստվելով մարտի 23-ին նախանշված Ռոբերտ Շտիգլիցի հետ ռևանշ-մենամարտին:Այսօր Աբրահամին շրջապատում են ընկերները, մարզական ակումբի սաները, մարզիչները: Մարզական […]

Րաֆֆին բարեւի հեղափոխություն արեց /վիդեո/

ՀՀ թիվ 2 ԸԸՀ-ում, երբ ավարտեցին 2 տեղամասերի վերահաշվարկի արդյունքների ամփոփումը, հանձնաժողովի անդամները փորձեցին բարեկամաբար զրուցել “Ժառանգության” ներկայացուցիչ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանի հետ: Վերջինս նշեց, որ ինքը ոչ մեկի նկատմամբ թշնամաբար տրամադրված չէ եւ պահանջում է, որ օրենքի տարրը պահվի: Այն դիտարկմանը, թե ոչ մի բան չի կեղծվել եւ Րաֆֆի […]

Արման Մելիքյանը չի գնա Ազատության հրապարակ

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չի սատարի նախագահական ընտրություններում 2-րդ հորիզոնականն զբաղեցրած  Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին թեկնածուն հայտարարել է Արման Մելիքյանն այսօր կայացած ասուլիսին: Իսկ թե ինչու, թեկնածուն պատասխանել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լեգիտիմացրեց կեղծված ընտությունները: Հիշեցնենք, որ Արման մելիքյանը չէր մասնակցել քվեարկությանը եւ իր ընտրողներին կոչ էր արել իր օգտնի քվեարկել` ցույց տալու համար […]

“Ընդդեմ կանանց բռնության կոալիցիան” դիմում է Սերժ Սարգսյանին

Մեծարգո՛ պարոն Նախագահ, մեծարգո՛ պարոն Վարչապետ,   Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության” կոալիցիայի անդամների, իրավապաշտպանների և Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնության ենթարկված բազմաթիվ կանանց անունից ձեզ ենք ուղղում այս բաց նամակը, որպեսզի արտահայտենք մեր խորին հիասթափությունը “Ընտանեկան բռնության մասին” օրենքի նախագիծը չընդունելու խնդրի կապակցությամբ:   Ինչպես դուք տեղյակ եք և ինչպես նշված է ներկայացված օրենքի նախագծում, ընտանեկան […]

Բագրատյանն այդ ժամանակ շատ ներքեւում էր գտնվում, որ քաղաքական որոշում կայացներ. Վազգեն Մանուկյան

ԱԺՄ նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն այսօր ասուլիսին նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մի քանի հայտարարություններին անդրադարձավ: “Պարզվեց, որ ամեն ինչ ինքն է արել` հող է բաժանել եւ այլն, բայց շատ դեպքերում ինքն անտեղյակ է եղել, ուղղակի կատարող է եղել’’,-նշեց Վազգեն Մանուկյանը: ‘’Եթե խոսքը գնում է հողի սեփականաշնորհման մասին, ապա դա եղել է իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի