22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայրիկյանի որոշումը կախված է թեկնածուներից

Դեռեւս հաստատ չէ վաղը նախագահի թեկնածու Հայրիկյանը կդիմի ՍԴ` ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու համար, թե ոչ:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանի օգնական Վրեժ Զատիկյանը : Վերջինիս խոսքով` Հայրիկյանի որոշումը կախված է նախագահի թեկնածուների` Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի` արձագանքներից: ”Ինքը բաց նամակ է գրել. թեկնածուների պատասխանից է կախված”,-ասաց Զատիկյանը: Զատիկյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք […]

Փետրվարի 11-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը

Այս տարի փետրվարի 11-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի մարտի 31-ին:    Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և […]

Ում` քանի տոկոս. Gallup-ի երրորդ հարցման արդյունքները

Արմնյուզ լրատվական  հեռուստաալիքի նախաձեռնությամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն  ծրագիր, որի նպատակն է բացահայտել  և վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները, հետևել 2013-ի  Նախագահի ընտրությունների  ընտրական նախասիրությունների դինամիկան: Ծրագիրը իրականացնում են Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ը, 2012-ի դեկտեմբերից մինչև 2013-ի փետրվար:    Այս ծրագրի երրորդ համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի […]

Հիվանդանոցից` Անդրիասի մոտ նամակ հանձնելու

Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը քիչ առաջ այցելել է ՀՀ ԳԱԱ շենքի դիմաց հացադուլ անող թեկնածու Անդրիաս Ղուկասյանին եւ վերջինիս անձամբ հանձնել նախագահական ընտրությւոններում միասնակբար մեկ թեկնածուով հանդես գալու ընդդիմությանն ուղղված իր առաջարկ-նամակը: Այս մասին Henaran.am-ը տեղեկանում է Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան էջից: ”Անդրեաս Ղուկասեանին եմ հանձնել բաց նամակը հանդես գալու որպես միացեալ թեկնածու”,-գրառում է թողել […]

“Արցախը”` գործող նախագահին

“Արցախ” հայրենակցական բարեգործական-հասարակական կազմակերպությունը սատարում է Սերժ Սարգսյանին Արցախ հայրենակցական բարեգործական-հասարակական կազմակերպության հինգորերդ արտահերթ  համաժողովում հայտարարություն է ընդունվել, որում մասնավորապես ասված է. “Հայկական անկախ պետականության հիմքերը ավելի ամրապնդելու, ազատ եւ ինքնիշխան Արցախ կերտելու իրավունքի իրացման եւ մեր ժողովրդի անվտանգ ներկայի ու ապագայի համար մղված սրբազան գոյամարտի տարիներից ի վեր “Արցախ” հայրենակցականը հավատարիմ է մնացել իր […]

Անդրիաս Ղուկասյանը հրաժարվում է լքել հացադուլի վայրը` տեղում անալիզներ կհանձնի

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հացադուլի 20-րդ օրվանից սկսած մարդու օրգանիզմում կարող են առաջանալ և զարգանալ առողջությունը վնասող անդառնալի պրոցեսներ, որոնց հետագա բժշկումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անիրականալի լինել, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը փետրվարի 8-ին ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին կատարած այցի ժամանակ նրան առաջարկել էր շատ կարճ ժամանակաընթացքում հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային […]

Ի հեճուկս հարեւանի, Վարդաքարը դպրոց կունենա

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից բնակիչներից մեկը հետաքրքրվեց, թե երբ Վարդաքար գյուղը դպրոց կունենա: Ըստ նրա, գյուղի երեխաները ուսանում են մանկապարտեզի եւ մշակույթի տանը: “Հարմարացրել ենք, մի կերպ սովորում են: Գյուղի դպրոցը քանդվել է, նորի կառուցումը սկսվել է, սակայն երեք տարի առաջ կասեցվել է”,-ասաց նա: ՀՀ փոխվարչապետ, տարածքային […]

Իրավիճակը սահմանագծում

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական […]

Ո՞ր տնօրենն է խելքը թռցրել

“Դա ձեր ի՞նչ խնդիրն է, ով է ուղարկել, ով չի ուղարկել, ձեզ ի՞նչ : Ձեր ի՞նչ գործն է` իմ անունն ինչ է :Ես ներկայացնում եմ Քարակերտի թիվ 2 դպրոցը: Միայն կարող եմ ասել, որ մենք հիմնադրամի կանոնադրություն ենք վերցրել  նայել ու որոշել ենք մասնակցել ուրիշ…  հարցեր ունե՞ք : Նման ագրեսիվ տոնով մեր թղթակցին պատասխանեց Քարակերտի […]

Միայն այդ աթոռը` Բագրատյանին ուրիշ պաշտոն չի հետաքրքրում /ֆոտո, վիդեո/

Այսօր` փետրվարի 9-ին նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց Աշտարակի ընտրողներին: Նախքան թեկնածուն կժամաներ, աշտարակցիներն արդեն հավաքվել էին : Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք  ասացին, որ գոհ են եղել Բագրատյանի` վարչապետության տարիներից եւ ուզում են, որ հիմա էլ նա դառնա նախագահ: “Բոլորս էլ գոհ ենք այդ տարիներից”,-ասաց մի քաղաքացի, ով չցանկացավ ներկայանալ: Նրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված