26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Սարդարապատի” հայտարարությունը

“Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 2013 թ. փետրվարի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարները:   Այդ գաղափարների արմատավորումն ու իրագործումը հնարավորություն կտա ժողովրդի ինքնակազմակերպմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության զուգահեռաբար գործող այլընտրանքային անցումային մարմինների ձևավորման ու գործառման միջոցով իրականացնել համակարգային փոփոխություններ և Հայաստանում ստեղծել նոր որակի պետություն:   “Սարդարապատ” շարժումն իր […]

Դավիթ Շահնազարյանը Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է անում

Դավիթ Շահնազարյանը երկխոսելու կոչով դիմել է Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին:   “Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասը չի ընդունում 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քվեարկության պաշտոնական արդյունքները, ինչի հետեւանքով հանրապետությունում բարձրացել է քաղաքացիական բողոքի մեծ ալիք:   Ստեղծված իրավիճակում հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում են Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Փետրվարի 21-ի նրանց հանդիպումը […]

Սերժ Սարգսյանին շնորհավորում են Լեհաստանի եւ Գերմանիայի նախագահները

Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: “Հարգելի՛ պարոն Նախագահ, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Լեհաստանը, որպես Հայաստանի վաղեմի բարեկամ և նրա Եվրամիության հետ մերձեցմանը սատարող, ողջունում է Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումները, ժողովրդավարության ընդլայնումը և քաղաքացիական հասարակության կառուցումը: Լեհաստանը կօգնի և կաջակցի Հայաստանին Ասոցացման […]

Վարդան Օսկանյանը քննարկել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ

Այսօր Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին: Քննարկվեցին փետրվարի 18-ի ընտրությունների ընթացքը, դրան նախորդած և հաջորդած զարգացումները: Զրուցակիցները կարևորեցին ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացների բարելավումը, քննարկեցին հնարավոր առաջարկությունները, որոնք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կարող է առաջարկել իր վերջնական զեկույցում, որը […]

Շարմազանովի տեքստը կփոխանցեն Րաֆֆիին

”Կարծում եմ` պարոն Հովհաննիսյանն անձամբ չի ծանոթացել իմ հայտարարությանը, քանզի այնտեղ ամեն ինչ շատ մատչելի հայերենով շարադրված է”-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի իրեն ուղղված պահանջը: ”Հուսով եմ, որ պարոն Հովհաննիսյանին այդ հայտարարության տեքստն այսօր, այնուամենայնիվ, կփոխանցեն` հնարավորություն տալով նրան գոնե հետագայում խուսափել նման տհաճ իրավիճակներից”,-շեշտեց […]

Րաֆֆին ձեռնոց է նետում Մինսկի խմբի համանախագահներին

՛՛Դիտորդ եք, մարտավարական ու ռազմավարական գործընկեր, Հայաստանի ժողովուրդը խոսել է: Անկախ նրանից՝ ես ծնվել եմ ԱՄՆ-ում, ես հպարտ եմ, որ այնտեղի համալսարանները ինձ տվել են այդ կրթությունը, ես ԱՄՆ-ի շահին պատասխան կտամ: Ով չճանաչեց Հայաստանի ժողովրդի իրավունքը և հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահ, ինքն արդեն ինքնաբացարկ է հայտարարում այդ խմբից, պարոն Սարգսյանին ևս մնում է […]

Հետեւեք թաղապետին եւ կիմանաք

Վերջին օրերին տարբեր տրամաչափի պաշտոնյաների հրաժարականների մասին լուրերը մարզերից հասան մայրաքաղաք: Ամենաթարմ լուրը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստվում է աշխատանքից ազատել Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանին: Վերջինս տեղեկանալով այդ մասին, աշխատանքի չի գնում եւ անաշխատունակության թերթիկ է բացել:  Թաղապետարանում հերքեցին այս լուրերը: “Թաղապետը առողջ է, աշխատանքի է գալիս եւ պատրաստվում ենք գարնան տոնակատարություններին: Եթե հետեեւք […]

Սումգայիթյան ջարդերի զոհերի ոգեկոչման միջոցառում Ժնեւում

Փետրվարի 24-ին Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. փետրվարի 27-29-ը սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, ինչպես նաեւ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին շվեյցարահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:Արարողության ավարտից հետո համայնքային կենտրոնում ցուցադրվեց “Սովորական Ցեղասպանություն” վավերագրական ֆիլմը, որի դիտումից առաջ ներկաներին ուղղված խոսքով դիմեցին Սբ. Հակոբ […]

Դիակ Գորիսի ձկնաբուծարանում

 Ոստիկանության Գորիսի բաժին երեկ` փետրվարի 24-ին  կեսօրին ահազանգ է ստացվել, որ Որոտանի գյուղի ձկնաբուծարանի տարածքում տղամարդու դիակ կա: Պարզվել է, որ մահացածը 61-ամյա Բահադուր Զաքարյանն է,  ապրում էր Գորիսում եւ աշխատում էր այդ ձկնաբուծարանում` որպես պահակ: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերել: Կատարվում է նախաքննություն:

Բարոզոն շնորհավորել է

 Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: “Հարգելի՛ պարոն Նախագահ, Եվրոպական հանձնաժողովի անունից կցանկանայի Ձեզ փոխանցել շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ: Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է շարունակել զարգացնել եւ ամրապնդել հարաբերությունները ձեր երկրի հետ` ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի, ներառյալ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի