14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ն էլ

Երկրորդ կուսակցությունը, որ մայիսի 5-ին մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին` “Օրինաց երկիրն” է: Նրանք արդեն հայտ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Այս մասին Henaran.am-ին ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Ցուցակի առաջին երեք հորիզոնականում են ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը, վարչության անդամ Հովհաննես Շահինյանը եւ ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը: Համամասնական ցուցակում 105 թեկնածու կա:

Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ-ն 195 թեկնածուի ցուցակ է ներկայացրել ՀՀԿ-ն: Առաջին եռյակում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Մարտի 21-ին ժամը 18-ին լրանում է հայտերի ներկայացման ժամկետը:  Հիշեցնենք, որ ավագանութ ընտրություններին մասնակցելու ցանկություն բացի այս երկու կուսակցություններից, ունեն ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, “Ժառանգություն”, ՀԱԿ-ը եւ “Առաքելությունը”

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ