21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Այդ հիսունութ տոկոսը կամ բո՞ւթ է, կամ ապո՞ւշ է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսի ձեւաչափը համարում է իրատես քաղաքական գործչի քայլ, երկրի հոգսերով ապրող քաղաքական գործչի ու ղեկավարի խոսք: Այս մասին պատգամավորն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համաձայն չէ նախագահի մի շարք արտահայտությունների հետ:  Նախ, Խառատյանը չի կարծում, որ նախագահը ազնիվ պայքարում հաղթել է: Նրան զարմացնում է, որ անարդարության ու սոցիալական անապահով կյանքով ապրող քաղաքացիները կարող էին ընտրել նախագահին. 

՛՛Այդ հիսունութ տոկոսը կամ բո՞ւթ է, կամ ապո՞ւշ է, կամ ասում են՝ ինչ էլ լինի, ընտրելու ենք, սիրո՞ւմ ենք մեր նախագահին, չեմ հասկանում”: Խառատյանը նաև նշեց, որ մի շարք ընտրախախտումներ են արձանագրվել, որոնք կարող է տրամադրել անձամբ պատգամավոր Մկրտիչ Մինասյանին:

՛՛Գրեք հանրապետռության դատախազին՛՛,-արձագանքեց Մինասյանը՝ նշելով, որ խախտումներ չեն եղել: Խառատյանը շեշտեց, որ լրագրողներն արձանագրել են այդ խախտումները և դրանք կան նաև համացանցում. ՛՛Էլ ո՞նց կարող են ցույց տալ, ժուռնալիստները դառնան գործ տվողնե՞ր, ինչ է՛՛:  

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ