06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինքնահրկիզվել են

Բուլղարիայում որպես գործազրկության դեմ բողոքի դրսեւորում ինքնահրկզիման 6-րդ դեպքն է տեղի ունեցել, հաղորդում է տեղի “Фокус” տեղեկատվական գործակալությունը: 40-ամյա գործազուրկ տղամարդն այրել է իրեն Սիտովո գյուղի մարզադաշտում: Նրան հիվանդանոց են տեղափոխել մարմնի 90 տոկոսի այրվածքներով: Բժիշկների խոսքով` նա դեռեւս գիտակից վիճակում է եղել եւ ասել է, որ սնունդ չունի եւ այլեւս չի կարողանում դիմանալ դրան: Բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում:

“AFP”-ը հաղորդում է մեկ այլ ինքնահրկիզման դեպքի մասին` 59-ամյա հանքափորն այրել է իրեն` աշխատանքը կորցնելու պատճառով: Նրա որդին, սակայն, հայտնել է, թե հոր ինքնահրկիզումը պատահմամբ է եղել:

Ինքնահրկզիման առաջին դեպքը տեղի է ունեցել 2013-ի փետրվարի 18-ին: Ինքն իրեն այրած 26-ամյա տղամարդը  մահացել էր: Հաջորդ դեպքը, որի զոհը` 36-ամյա Պալմեն Գորնաովն էր, փետրվարի 20-ին էր: Փետրվարի 26-ին ինքնահրկիզվել էր 54-ամյա տղամարդը, որը եւս մահացել էր: Մարտի սկզբին եւս 45-ամյա մի կին եւ 51-ամյա տղամարդ էին այրել իրենց: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ