19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գյուղնախարարից

Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ մարտի 18-ից Դանիայի Թագավորությունում է : Այցի  նպատակն է ծանոթանալ Դանիայի սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության գործող համակարգին:

Դանիայում հայկական պատվիրակությանը դիմավորել է  Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը,  այնուհետև  պատվիրակությունը այցելել է  “Գիսեֆելդ Քլոսթեր” եղևնիներ արտադրող և արտահանող կազմակերպություն: Կազմակերպության տնօրեն Ջենս Ռիսոմին ներկայացրել է  կազմակերպության բազմաբնույթ գործունեությունը և այցելություն է կազմակերպել  տնկարաններ, որտեղ Գյուղատնտեսության նախարարության  պատվիրակությունը ծանոթացել է   արտադրական մեթոդներին:

Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության  նախարարն ընդգծել է  հետագա համագործակցության կարևորությունն ու կազմակերպության ղեկավարին հրավիրել է  Հայաստան` քննարկելու ՀՀ-ում տնկարանների հիմնադրման հնարավորությունը:

Այցելությունից հետո նախարարը հանդիպում  է ունեցել  ձկնաբուծական տնտեսության ներկայացուցչի հետ և քննարկել է Դանիայի ձկնաբուծության ոլորտում փորձի և տեխնոլոգիաների փոխանցման ու փորձնական ծրագրերի իրականացման հարցը:

Նույն օրը երեկոյան ՀՀ դեսպանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել են  հայկական համայնքի ներկայացուցիչների և դեսպանատան աշխատակազմի  հետ: Նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ներկա վիճակը և զարգացումները, նաև պատասխանել է հայկական համայնքին  հետաքրքրող հարցերին:   

Մարտի 19-ին պատվիրակությունը հանդիպել է Դանիայի գյուղատնտեսության և սննդի նախարարության անասնաբուժության և սննդամթերքի ադմինիստրացիայի տնօրեն Էսբեն Էդեգ Ռասմուսսենի հետ: Էդեգ Ռասմուսսենը ներկայացրել է  կազմակերպության կառուցվածքն ու հիմնական գործառույթները:

Հանդիպման ժամանակ նախարարն ընդգծել է  հետագա համագործակցության անհրաժեշտությունը` փորձի փոխանակման և Հայաստանում սննդի անվտանգության համակարգի բարելավման ուղղությամբ: Այնուհետև Թվինինգ ծրագրի ղեկավարի տեղակալ Թորսթեն Բերգը նեկայացրել է  համակարգային բարելավման պատմությունը և համեմատականներ է անցկացրել  Հայաստանի և Դանիայի համակարգերի միջև:

Հանդիպման ընթացքում  քննարկվել է  նաև ընթացիկ ծրագրերի իրականացման ընթացքը:  Թորսթեն Բերգը գոհունակություն է հայտնել ծրագրի ընթացքի վերաբերյալ:

Օրվա երկրորդ հատվածում,  պատվիրակությունը հանդիպել է  Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության, “ԴԱՆԻԴԱ” զարգացման գործակալության ղեկավարի հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվել է  Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի  գերակա ճյուղերը, խնդիրները և հնարավոր համագործակցության ուղղությունները:

Եվրոպական հարևանության և Ռուսաստանի դեպարտամենտի ղեկավարը շնորհակալություն է  հայտնել  հանդիպման համար և հաստատել է  կազմակերպության հետաքրքրությունը հետագա համագործակցության ուղղությամբ: Մասնավորապես նշվել է, որ կազմակերպությունը հետաքրքրված է համագործակցելու  գյուղանտեսության զարգացման մի քանի նախանշված  ուղղություններով, որոնք կնպաստեն տնտեսական աճի ապահովմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում:

Հանդիպման ավարտին “ԴԱՆԻԴԱ” կազմակերպության ղեկավարը նշել է , որ նախարարության կողմից ներկայացված գերակայությունները կարող են ընդգրկվել կազմակերպության 2014-2016 ծրագրերում: ՀՀ գյուղատնտեսության նախարարը հրավիրել է կազմակերպության ներկայացուցիչներին Հայաստան` հետագա ծրագրերն առավել առարկայական քննարկելու համար: Նույն օրը նախարարը հանդիպել է նաև   “Եվրոֆիշ” կազմակերպության ղեկավար` Աինա Աֆանասևային և քննարկել է   կազմակերպությանն Հայաստանի  անդմակցության հարցը:

Մարտի 20-ին պատվիրակությունն այցելել է Դանիայի գյուղատնտեսության և սննդամթերքի խորհուրդ, որտեղ Դանիայի արդյունաբերության ֆեդերացիայի տնօրեն` Սյուզի Սթարք Էքստրանդն և սննդամթերքի մասով ղեկավար Գիտտե Հեստեհավը մանրամասնորեն ներկայացրել են  սննդամթերքի և անասնակերերի անվտանգության վերահսկողության համակարգը:  Հանդիպումները և ուսումնական ծրագիրը շարունակվել է  Գյուղատնտեսության և սննդի նախարարությունում` սննդամթերքի անվտանգության վերահսկողություն թեմայով:

Նույն օրը երեկոյան ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնել է  Յուլանդ թերակղզի, որտեղ այցելություններ է ունեցել  խոզաբուծական, անասնապահական և ձկնաբուծական տնտեսություններ: Այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ արտադրության տեխնոլոգիաներին և մասնավորապես սննդամթերքի անվտանգության համակարգերին: Նախարարը հրավիրել է տնտեսությունների ղեկավարներին Հայաստան` գործունեություն ծավալելու և արտադրություն կազմակերպելու համար:

Ծրագրի ավարտին նախարարը վերահաստատել է Հայաստանում սննդի անվտանգության համակարգի բարելավման անհրաժեշտությունը և վերոնշյալ  կազմակերպությունների հետ հետագա համագործակցությունն այս ուղղությամբ:      

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ