26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տեր-Պետրոսյանը վախեցավ Նիկոլից. Ժողովուրդ

Ըստ թերթի, Լեւոն Տեր-Պետորսյանը խորը մտահոգություն է ունեցել առ այն, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը կարող է “սեփականաշնորհել” ՀԱԿ-ը` Կոնգրեսի անվան տակ առնելով ինքնուրույն պայքար եւ ստեղծելով առանձին ընդդիմադիր միավոր: Եվ որպեսզի խափանվեր այդ ծրագիրը, ՀՀՇ արտահերթ համագումարում ՀԱԿ առաջնորդը շտապեց, ՀՀՇ-ականներին դեմ գնալով, անվանափոխել ՀՀՇ-ն` վերածելով ՀԱԿ-ի: Իսկ այն 28 մարդիկ, ովքեր […]

Ո՞վ է ղեկավարում Պետրոսին. Իրավունք

Ըստ թերթի, Րաֆֆի Հովհաննիսյանն ուրբաթ հայտարարեց, որ նրանք, ովքեր ընտրել են Սերժ Սարգսյանին, չեն կարող համարվել ժողովուրդ, իսկ ողնաշար ունեն միայն այն քաղաքներն եւ գյուղերը, որտեղ հաղթել է ինքը՝ Րաֆֆին։  Թեկնածուն նման հայտարարություն է արել  ԲՀԿ-ին պատկանող “Կենտրոն” հեռուստատեսությամբ՝ Պետրոս Ղազարյանի հաղորդման ընթացքում։ Նույն հաղորդման ընթացքում Րաֆֆին ԲՀԿ-ին հրավիրեց միանալ ՀՀ նախագահի դեմ գործողություններին։ Արդյո՞ք […]

ՀՅԴ-ն էլի փակ արեց. Ժամանակ

 ՀՅԴ-ն երեկ ԳՄ փակ նիստ է հրավիրել՝ նախագահական ընտրություններից հետո ծավալված ժողովրդական ընդվզմանն ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանն ինչ-որ ձեւաչափով մասնակցելու հարցը քննարկելու համար։ Թերթի տեղեկություններոբ  քննարկվում է Ր. Հովհաննիսյանի ու “Ժառանգություն” կուսակցության հետ միասին ընդհանուր պլատֆորմով հանդես գալու հարցը։ Թերթի թղթակցի հետ  հեռախոսազրույցում տեղեկությունը չհերքեց նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, սակայն չցանկացավ մանրամասնել, […]

Դեսպանի հարցը` ի՞նչ լուրեր կան. Հայկական ժամանակ

ՀՀ-ում` ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը կրկին գրառում է կատարել իր միկրոբլոգում, որը վերաբերում է Հայաստանում “Կարֆուր” հիպերմարկետի բացմանը: “Ի՞նչ լուրեր կան “Կարֆուրից”,-գրել է դեսպանը: Թերթը հիշեցնում է, որ սա ԱՄՆ դեսպանի երկրորդ գրառումն է այս թեմայով եւ եզրակացնում.”Միամտություն է կարծել, որ դեսպանը ունի անձնական որեւէ շահագրգրվածություն կամ պարապ ժամանակ հիշում է այդ […]

Կորյունը Կորյուն չի. Հրապարակ

  Չնայած ուրբաթ օրը ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշոցն ու ծեծկռտուքը գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականի եւ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի օգնականի միջեւ Սամվել Ալեքսանյանը շաբաթ օրն արդեն հարթել էր` կառուցողական “զրույց ունենալով” կողմերի հետ, հորդորելով չմոռանալ, որ Կորյունը “Կորյուն չէ, այլ իմ փեսան է, ի՞նչ իմաստ ուներ ըտենց ղալմաղալ […]

ՕԵԿ-ում մի կենդանի շունչ չկա՞.Ժողովուրդ

Արդեն մի քանի օր է, ինչ թերթը փորձում է իշխող կոալիցիայի անդամ ՕԵԿ-ականներից պարզել, թե, ի վերջո, ինչու ՕԵԿ-ը պաշտոնապես չի շնորհավորում նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին, ու ընդհանրապես, իրենք ինչպես են գնահատում տեղի ունեցած ընտրությունները: Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խոստացավ պատասխանել թերթի հարցին, սակայն ժամեր անց ասաց, թե շատ զբաղված է: ԱԺ […]

Ի՞նչ է ասել Սյունիքի մարզպետը Կապանի քաղաքապետին

“Իմ եւ Սյունիքի մարզպետի փոխհարաբերությունները նորմալ են, գործնական եւ ոչ մի միջադեպ չի եղել մեր միջեւ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը “կշտամբել” էր մարզկենտրոնի քաղաքապետին այն բանի համար, որ “լավ չի աշխատել” ՀՀԿ թեկնածուի համար: Աշոտ Հայրապետյանը անցած տարվա հոկտեմբերին է ընտրվել քաղաքապետ: […]

Շնորհավորում են Սերժ Սարգսյանին

Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը (ՄԻԱԿ) իր ջերմ շնորհավորանքն է հղում Սերժ Սարգսյանին՝ ՀՀ Նախագահ վերընտրվելու կապակցությամբ: ՄԻԱԿ-ը բազմիցս փաստել է, որ կիսում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը՝ երկիրը բնականոն զարգացման ուղով տանելու և բարեփոխումների ճանապարհով ապահով Հայաստան ունենալու հարցում: ՄԻԱԿ-ը սատարել և սատարում է ՀՀ Նախագահին և իր զորակցությունն է հայտնում հետագա պաշտոնավարման […]

Ողբերգություն անհավանականի շարքից. 25-ամյա տղան կախվել է ոչ ավանդական սիրո պատճառով

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքում քննիչ Էդգար Բարոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում քաղաքացիները ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ Սարալանջ թաղամասի թիվ 6-րդ դպրոցի բակում տեղադրված “տուռնիկից” երիտասարդ տղա է կախված: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը բաժնի պետ […]

Բաց նամակ Սեյրան Օհանյանին

“ՀՀ պաշտպանության նախարարությունում ո՞ր պետության են ծառայում։ Հարգարժան պր. Օհանյան, Առաջին պահին կարող է սադրական կամ նույնիսկ վիրավորական թվալ վերեւի հարցադրումը, սակայն, կարծում եմ կհամաձայնեք իմ հարցադրման հիմնավոր լինելուն՝ ստորեւ բերվող փաստերն ընթերցելուց հետո: Փետրվարի 23-ի ժ. 14-ին ներկա գտնվեցի այդ օրը Ռուսաստանի Դաշնությունում “Հայրենիքի պաշտպանի” օրվա առթիվ Ռուսաստանի պետական համագործակցության («Ռոսգոսսոտրուդնիչեստվո”) Հայաստանի ներկայացուցչության կազմակերպած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի