19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի հարցրեք` ես լավ եմ /վիդեո/լրացված/

Ազատության հրապարակում սկսելով ասուլիսը` “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ պետք չէ իրեն բարեւելուց հետո այլ հարցեր տալ: “Պետք չի ասել` ոնց ես, իմալ ես, ես լավ եմ”,-ասաց Հովհաննիսյանը: 

Նա ասաց որ քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ պիտի իրագործեն Սահմանադրության 2-րդ հոդվածը` իշխանությունը հասցնել ժողովրդին: 

Րաֆֆի Հովհաննիսյանը ցավոք հայտարարեց, որ կուսակցական դրոշները չհաջողվեց խոնարհել եւ միասնական պայքարել ավագանու ընտրություններում: Շատ ուժեր որոշեցին առանձին գնալ: “Կհրապակավի մեր ցուցակը, կիմանաք, որ Ժառանգությունը խոնարհել է իր դրոշը, եւ ասեմ, ես չկա ցուցակում”,-ասաց Հովհաննիսյանը:

Ուրբաթ կայանալիք հաղթահավաքում բացի հետաքրքիր ելույթներից, Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին անգամ աառաջարկություն է ներկայացնելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ինչ վերաբերում է ապրիլի 9-ի երդմանը, ապա Հովհաննիսյանը սպասում է Բաց քաղաքացիական խորհուրդի նիստերի ավարտին: “Իմի կբերեմ բոլոր առաջարկությունները եւ կորոշեմ ձեւաչափը: Բայց ապրիլի 9-ին նոր Հայաստան է լինելու”,-ասաց նախագահի նախկին թեկնածուն:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրության արդյունքները կեղծողը չի կարող խոսել մայիսի 5-ին կայանալիք` քաղաքապետական ընտրությունների մասին: Եթե Սերժ Սարգսյանը պատրաստ է համապետական լուծում առաջարկի, ապա Րաֆֆին պատարստ է հանդիպել Սարգսյանին` ցանկացած տեղում: Հակառակ դեպքում ամեն ինչ որոշվելու է Ազատության հրապարակում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ