23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչ դիակ, ի՞նչի համար դիակ… Սերժ Սարգսյանն իսկապես հայրենասեր մարդ է

՛՛Կամակորությունը քաղաքական կատեգորիա չէ: Խռովկանությամբ քաղաքականություն չեն անում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ գնահատելով ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարի մեթոդները:

Պատգամավորի խոսքով՝ Հովհաննիսյանին եղել են մի շարք առաջարկներ, սակայն ինքը չի նկատել, որ ՛՛Ժառանգության՛՛ որևէ անդամը քննարկի դրանք: ՛՛Նախագահը իր խոսքում ասաց, որ համապետական առաջընթացի հետ կապված  առաջարկը ինքը պատրաստ է քննարկել, սակայն քննարկում չի նշանակում իքս քաշել այդ առաջարկությունների վրա: Բազում առաջարկություններ են եղել, բայց չտեսա, որ քննարկեն, ընդամենն իր շրջապատի մարդիկ ոչ կոռեկտ արտահայտություններ են անում՛՛,-ասաց Մինասյանը:

Հրանուշ Խառատյանը նշեց, որ  չի տեսնում, թե իշխանությունը պատրաստ է բանակցությունների: ՛՛Բանակցությունը նշանակում է  փաստարկ, ընդդիմություն, քննարկում, սակայն ես չեմ տեսնում իշխանության կողմից: Ճիշտ չէր նաև իքս գրելը: Սակայն կամք չկա իշխանության կողմից` քննարկում անելու՛՛,-շեշտեց նա:

Ինչ է սպասվում ապրիլի իննին: Մինասյանի խոսքով`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընտրվել է և կերդվի այդ օրը: ՛՛Ես չգիտեմ՝ ինչ ասել է դիակի վրայով անցնել, ինչ դիակ, ինչի համար դիակ: Սերժ Սարգսյանը ընտրվել է և իրականացնելու է երդմնակալության արարողությունը՛՛,-հավելեց պատգամավորը:

Հրանուշ Խառատյանը նկատեց, որ իր կարծիքով՝ Սերժ Սարգսյանն իսկապես հայրենասեր մարդ է, բայց Հայաստանը մտել է ճգնաժամային փուլ ու չի կարողանում ազատվել դրանից: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ