24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երկիրս երկիր չի

Այսօր՝ մարտի 4-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Խորենացի փողոցից ՀՀ Ոստիկանություն են բերման ենթարկել Արարատի մարզի Շահումյան (Յուվա) գյուղի բնակիչ 24-ամյա Վարդան Կարապետյանին: Վ. Կարապետյանը վարելով “Բենթլի Կոնտինենտալ 6. 0” մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան մեկ այլ “Տոյոտա Պրադո” մակնիշի՝ 33 LD 840 համարանիշի ավտոմեքենայով՝ խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները ուղեկցում էին միմյանց: […]

Գրանտները վնաս չեն /վիդեո/

Մարտի 4-ին Հայաստանում` ԱՄՆ դեսպանատան առաջ մի քանի քաղաքական ակտիվիստ բողոքի ակցիա էին կազմակերպել եւ դժգոհում էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից, որը շնորհավորել էր Սերժ Սարգսյանին` Հայաստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Սոցկայքերում կարծիք կար, որ այդ երիտասարդները նրանք են, ովքեր սնվում են ԱՄՆ դեսպանատնից, բայց բողոքում են իրենց կերակրողի դեմ: Ակտիվիստ, երիտասարդ արձակագիր Համաբարձում Համբարձումյանը եւս […]

Անդրիասի ցանկությունը` մի դիմում էլ նրանից

Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը ՍԴ ներկայացնելուց կարճ  ժամանակ անց Սահմանադրական դատարանից դուրս եկավ նաեւ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը եւ լրագրողներին հայտնեց, որ մի դիմում էլ ինքն է ներկայացրել ՍԴ-ին: Անդրիաս Ղուկասյանը պահանջում է գործող նախագահ Սերժ Սարգսյանից հաշվետվություն ներկայացնել Սերժ Թանկյանին հղված նամակում արված հայտարարության կապակցությամբ: ”Սերժ Սարգսյանը Սերժ Թանկյանին հրապարակային նամակով պատասխանել է եւ հայտնել […]

Նախորդ հանրահավաքներում ինչ-որ սխալներ են թույլ տրվել. Կարապետ Ռուբինյան

ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը կարծում է, որ ”Ժառանգության”` մարտի 2-ին կայացած հանրահավաքին մասնակիցների թիվն ավելի քիչ էր, քանի որ մարդիկ կոնկրետ քայլերի են սպասում, իսկ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դրանք դեռևս չի ներկայացնում: ”Երևի նախորդ հանրահավաքներում ինչ-որ սխալներ են թույլ տրվել, երևի սխալն այն է եղել, որ չեն ասել կոնկրետ ծրագրեր, երևի ավելի արագ […]

Հովիկ Աբրահամյանը հավաքել է բոլորին

Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն , որին մասնակցում էին խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր: Հիշեցնենք, ԱԺ նախագահի նախաձեռնությամբ խորհրդարանում ընթանում են հետընտրական իրավիճակը օրենսդիրի մակարդակով քննարկելու ձեւաչափի շուրջ քննարկումներ:

Նրանք պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն

“Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է անգամ Սերժ Սարգսյանի հետ, ուրեմն ինչու չպիտի հանդիպի իր մեծությամբ 2-րդ խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարի հետ: Մենք աշխատում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ”,-այսօր Սահմանադրական դատարանի առջեւ` բացօթյա ասուլիսում ասաց “Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` պատասխանելով  Henaran.am-ի այն դիտարկմանը, թե սոցցանցերում քննադատվեց այդ հանդիպումը եւ հարցին, արդյոք դա չի ազդի  շարժման վարակնիշի վրա: […]

Հերմինե Նաղդալյանը` Տարոնի դեմ կուսակցական “ընդդիմության” մասին

Ըստ մամուլի հրապարակումների, ՀՀԿ-ում դժգոհություններ կան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից եւ կուսակցության ներսում բավական լուրջ կոալիցիա է ձեւավորվել: Այս առիթով պարզաբանումներ   է տվել  ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից:  “ Որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, որեւէ տեղ ոչ տեսել, ոչ լսել եմ նման կոալիցիայի գոյության մասին եւ չէր էլ կարող նկատվել մի բան, որը չկա: Տեսնես […]

Նա սովորական օլիգարխ չէ

”Տարօրինակ բան չկա այդ հանդիպման մեջ, քանի որ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված թեկնածուն ցանկություն ունի քաղաքական դաշտում դեռևս ակտիվություն չդրսևորող, սակայն ազդեցություն ունեցող ուժերի, այդ թվում ԲՀԿ-ի հետ հանդիպել: Այդ շարժման մեջ նա չի կարող հաշվի չառնել այդ ուժի դիրքորոշումը”,-Henaran.am-ի հետ զրույցում, վերլուծելով ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպման մոտիվացիան, […]

Առաջինը ”Չելսին” է, ”Շիրակը”` 245-րդը

Անգլիական ”Չելսին” IFFHS-ի հրապարակման համաձայն, փետրվար ամսվա լավագույն ակումբն է ճանաչվել: Երկրորդ հորիզոնականում է հայտնվել իսպանական ”Ատլետիկո Մադրիդը”: Նրան հաջորդում են Բավարիան, Կորինտիանսը և ”Բարսելոնան”: Ի դեպ, վերջինս նախորդ ամիս զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: Տասնյակի մեջ տեղ են գտել նաև Բոկա Հունիորսը, Մադրիդի ”Ռեալը”, ”Յուվենթուսը” և ”Ինտերը”: Զարմանալի է, որ լավագույնների ցանկից բարցակայում է այնպիսի ակումբ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի