03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գեներալ Մանվելն ասել է, թե Սերժ Սարգսյանի հետ հեշտ է լեզու գտնել. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, այս օրերին ակտիվ քննարկվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի ղեկավար Կարեն Գրիգորյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը: Կարեն Գրիգորյանը պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է:

2008-ին` ՀՀ նախագահի ընտրությանը, Լեւոն Տեր-Պեւորոսյանին սատարած Մանվել Գրիգորյանը, ինչի արդյունքում նրան պաշտոնաթող արեցին պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, 5 տարի անց պատգամավոր դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակով: Փետրվարի 18-ի ընտրությունում Արմավիրի մարզում Սերժ Սարգսյանը ստացել է 67 հազար 630 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը` 52 հազար 880: Սակայն Արմավիր եւ Էջմիածին քաղաքներում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Միայն Մեծամոր քաղաքում է հաղթել Սերժ Սարգսյանը:

Գյուղերում արդյունքները տարբեր են: Թերթի տեղեկություններով, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Մարտի 8-ի առիթով մարզի ուսուցչուհիներին հրավիրել է ռեստորան եւ ասել, որ ընտրության արդյունքները գոհացուցիչ են: Այս մասին տեղեկացրել են ընտրությունների արդյունքներից բնավ ոչ գոհ Սերժ Սարգսյանին, եւ նա բարկացել է:

Լուրեր կային, որ ընտրության արդյունքներից հետո Կարեն Գրիգորյանը որոշել է հրաժարական տալ, սակայն հայրը սեփական օրինակով համոզել է, որ ամենաբարդ վիճակից էլ ելք կա, եւ կարելի է Սերժ Սարգսյանի հետ լեզու գտնել: Շուտով կերեւա, թե ով է ավելի լավ լեզու գտել նախագահի հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ