27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արոնյան-Ռաջաբով պարտիայից մի դրվագ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տոնում են հայ շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ: ”Լևոն Արոնյանը փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ: Արդեն խաղի միջնամասում Լևոնը ուներ առավելություն և դա պահպանեց մինչև վերջ:
ՀԱՂԹԱՆԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԿ!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Եւ կրկին առաջին հորիզոնական;)”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Բարոյանը:

”Բրավո ԱՐՈՆՅԱՆ: Ռաջաբովը հասցրեց հանձնվել… Լևոնը ադրբեջանցի շախմատիստին, կարելի է ասել, վերջնախաղում արնաքամ արեց: Ակհայտ է, որ Անանդի հետ աշխարհի գահը աշնանը կվիճարկի կամ Արոնյանը կամ Կառլսենը: Արոնյանը պետք է նվաճի աշխարհի գահը”,-գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Իսկ օգտատեր Լևոն Սարդարյանն էլ գրել է, թե հատկապես որ դրվագն է իրեն գրավել:

”Ինձ Ռաջաբով-Արոնյան պարտիայից մի դրվագ շատ դուր եկավ: Ռաջաբովի հանձնվելուց անմիջապես հետո շախմատիստները Ռաջաբովի նախաձեռնությամբ սկսեցին քննարկել ադրբեջանցի գրոսմայստերի սխալները (ըստ երևույթին, ձիով վերջին քայլը, որն էլ դարձավ ճակատագրական): Ու հենց էդ քննարկման անմիջականությունն ու անկեղծությունը քեֆս բերեցին”:

Հիշեցնենք, որ երեկ Լոնդոնում ընթացող առաջնությունում 6-րդ տուրի շրջանակներում Արոնյանը սեւերով պարտության մատնեց Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովին: 

6-րդ տուրից հետո Արոնյանը 4.5 միավոր է հավաքել եւ նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ կիսում է 1-2 տեղերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ