19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի վերջո, ո՞ւմ հավատալ

Նախագահ Սարգսյան “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան աղմկահարույց հանդիպման վերաբերյալ ո՞ր կողմի ներկայացրած փաստարկներն են արժանահավատ: Հարցին պատասխանելով` “168 ժամի”  խմբագիրն ասաց, որ թնջուկը կարող է  հանգուցալուծվել, եթե հրապարակվի տեսաձայնագրությունը:

Սակայն Սերժ Սարգսյանի պատմածները ավելի պրագմատիկ են, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հերքումները փաստարկված չեն, քանի որ, ի վերջո, պարզ չէ՝ ինչ են խոսել: “Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է, թե ինչ է առաջարկել Սերժ Սարգսյանին ու ստացել է “ոչ” պատասխանը:Այլ բան չի ասում: Իսկ Սարգսյանը ներկայացրեց եւ իր ասածները, եւ մյուս կողմի պատասխանները”,-նկատեց Սաթիկ Սեյրանյանը:

“Առավոտի” գլխավոր խմբագիրն էլ առաջարկում է հավատալ թե Սարգսյանի, թե Հովհաննիսյանի խոսքին,  խառնել նրանց հաղորդած ինֆորմացիան եւ բաժանել երկուսի:  Ըստ Աբրահամյանի` չպետք է մոռանալ, որ երկուսն էլ  իրավիճակը ներկայացնում են իրենց շահերից ելնելով:

“Հնարավոր է՝ խնդիր կա նաեւ լեզվամտածողության եւ ուղղագրության հետ կապված”,-ասաց Աբրահամյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ