28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փլուզվել է Սեւաքարի 112-ամյա Սբ. Հռիփսիմեն /վիդեո/

Երեկ  մարտի 9-ին ժամը 14.30-ի սահմաններում փլուզվել է Սյունիքի մարզի Սեւաքար գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցին: Եռանավ այս եկեղեցին կառուցվել էր 1901թ.-ին,  ուներ 18 մ երկարություն, 15 մ լայնություն եւ 10 մ բարձրություն:   Ըստ արտակարգ իրավիճակների Սյունիքի մարզային վարչության, փլուզվել է Սբ Հռիփսիմեի  1/3 մասը` տանիքը` 270 քմ, հարավային եւ արեւելյան պատերը` 330 քմ: Փլուզման […]

ԲՀԿ-ի առաջինը Օսկանյանն է /վիդեո/

Երեկ կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշվել է, որ կուսկացությունը մասնակցելում է Երեւանի ավագանու ընտրություններին եւ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականըում Վարդան Օսկանյանն է: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքով, չի բացառվում, որ այլ քաղաքական ուժերը միանան իրեն: Մանրամասները տեսանյութում:

ՕԵԿ-ը քննարկել է Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագիրը

Այսօր տեղի ունեցավ ‘’Օրինաց երկիր’’ կուսակցության ընդլայնված վարչության  հերթական նիստը կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել են 2013թ. մայիսի 5-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին առնչվող կազմակերպչական հարցեր: Ելույթով հանդես եկան ՕԵԿ համամասնական ցուցակը ներկայացնող առաջին երեք համարները` Արմեն Երիցյանը, Հովհաննես Շահինյանը և Սոֆյա Արթենյանը: Բանախոսները նախ իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին ՕԵԿ նախագահին, քաղաքական խորհրդին […]

Միքայել Մինասյանը նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Վ. Չիտեչյանն ազատվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Այս մասին Henaran.am-ին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ”Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Վիգեն ՉԻՏԵՉՅԱՆԻՆ ազատել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից”,-նշվում է Սերժ Սարգսյանի հրամանագրում: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Մ. Մինասյանը նշանակվել […]

Բոլոր երգերը երգել ենք…/օրվա կադր/

Ազատության հրապարակում մարտի 7-ին հանրահավաքի միակ ցուցապաստառը սա էր: Բերին, բարձրացրին, պտտեցրին հրապարակով մեկ եւ հեռացան: Հասկանալի չէր, ինչ էին ակնարկում Րաֆֆիին: Ստացվում է բոլորը երգերը երգել ենք, մնում էր սա: Ու սա էլ ՀԻՄԱ…

Յունիբանկի բանկոմատն ”ուտո՞ւմ է” քաղաքացիների փողերը

Henaran.am-ի խմբագրությունը հերթական  ահազանգն է ստանում .’’բանկոմատը գումարը կերել է’’: Մեր ընթերցողներից մեկն ահազանգում է, թե Յունիբանկի բանկոմատներից օգտվելիս հանկարծ պարզել է, որ երկու օր առաջ մուտք արված  130 հազար դրամի փոխարեն հաշվեհամարին միայն 105 հազար դրամ է: Ընթերցողներից մեկն էլ ավելի վաղ ահազանգել էր, որ բանկոմատից օգտվելիս սարքն այն ’’կուլ է տվել’’, իսկ բանկում […]

ՍԴ-ն երկուշաբթի կսկսի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը

Հայաստանի Սահմանադրական դատարանը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը` փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկելու մասին քննությունը կսկսի  երկուշաբթի` մարտի 11-ին։ Ժառանգության մամլո խոսնակ Հվոսեփ Խուրշուդյանը Henaran.am-ին ասաց, որ դիմումի վերաբերյալ իրենց ակնկալիքները իրատեսական դաշոըւմ են: ‘’Մենք ակնկալում ենք, որ ՍԴ-ննկօգտագործի իրեն տրված շանսը գոնե մեկ անգամ ապահովելու սահմանադրական կարգը եւ օրինականությունը, այլ ոչ թե իշխանության […]

Ազատամարտիկների կանանց ու փոքրամասնությունների կին ներկայացուցիչների համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացում դիտելու էին հրավիրվել Հայրենիքին իրենց ծառայությունը մատուցած արցախյան պատերազմի մասնակից և հերոսամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքների կանայք, ինչպես նաև երևանաբնակ ազգային փոքրամասնությունների համայնքների անդամների։ Ներկայացումից առաջ, Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը 23 կանանց պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես […]

ՀՅԴ-ն ՀԱԿ-ին չի կանչել նոր ՀԱԿ-ի պատճառո՞վ

Մարտի 11-ին մեկնարկում է Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումը, սակայն այս պահին կարելի է արձանագրել, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից միայն ՀՀԿ-ն ու Օրինաց երկիրն ունեն մասնակցելու վերաբերյալ կայացրած որոշումներ: Ավելին` նրանք արդեն իսկ հրապարակել են իրենց ընտրական ցուցակների առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թեկնածուների անունները և հայտնել, որ աշխատում են ցուցակն ամբողջացնելու […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ՍԴՀԿ ատենապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, վարչության անդամ Վազգեն Կալթակճյանին և ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանին: Հանդիպման սկզբում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետն իր և կուսակցության ղեկավար մարմնի անունից շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում: Սեդրակ Աճեմյանը բարձր է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի