16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էպոսագետի ուսանող որդին չի հավատում

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեղադրանքով կալանավորված էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի որդին` Գեւորգը լրատվամիջոցներից է իմանում, թե ինչ է կատարվում: “Տնեցիներս խաբար չենք, Դուք մեզնից լավ գիտեք, նորությունները ձեզնից ենք իմանում”,-ասաց նա Henaran.am-ի հետ զրույցում: Հոր կալանքի դրդապատճառների մասին` Գեւորգը չի կարող որեւէ բան ասել, բայց չի […]

Հայաստանի նախագահը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության փոխնախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսին՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավես Ֆրիասի մահվան կապակցությամբ: “Հարգելի պարոն Մադուրո, Խոր ցավով տեղեկացա Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահ, Վենեսուելայի ժողովրդի մեծ առաջնորդ Ուգո Չավես Ֆրիասի անժամանակ մահվան մասին: Կյանքից հեռացավ բացառիկ մի անհատականություն, ազդեցիկ քաղաքական գործիչ, ով մշտապես հավատարիմ մնաց Վենեսուելայի […]

Հաղթեցին մահին …

Հիվանդությունը չի ճանաչում հարուստ ու աղքատ, հայտնի ու անհայտ… Բոլորս էլ մահկանացու ենք, և որևէ մեկն ապահովագրված չէ չարիքի հետ առերես հանդիպումից: Մարդիկ իրարից տարբերվում են միայն պայքարի ուժով և կյանքի հանդեպ սիրով: Քաղցկեղը դատավճիռ չէ, դատավճիռն ընկճվելն է: ժամանակակից բժշկությունը բուժվելու հնարավորություն տալիս է, սակայն հիվանդությանը հաղթելու համար պետք է ապրելու մեծ ցանկություն ու […]

“Վերջը, վերջը ինչ է լինելու”. հարց` Րաֆֆուն /ֆոտո/

Նոյեմբերյանում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը կրկին նկարահանում էին ոստիկանները: Henaran.am-ի հետ զրույցում ոստիկանության ավագ սերժանտ Արման Ալավերդյանն ասաց, որ նկարահանում են ոչ թե մարդկանց դեմքը, ինչի մասին հայտարարում են “Ժառանգության ” անդամները, այլ իրենց պարտականությունն են կատարում: Ոստիկանը նշեց, որ իրենք անվտանգության ապահովման եւ ընդհանուր կարգուկանոն պահպանելու համար են նկարահանում: “Մենք դրա իրավունքն ունենք` […]

Կանաչ Երեւան

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012թ. ընթացքում  կանաչապատման ոլորտում մայրաքաղաքի ձեռքբերումներն ու 2013 թվականին նախատեսված ծրագրերը: Մարքեթինգի հայկական ասոցիացիայի եւ Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից հրապարակված “Երեւանցիները Երեւանի մասին” հետազոտությունների արդյունքներով՝ Երեւանի քաղաքապետարանի իրականացրած դրական փոփոխությունների շարքում առաջին հորիզոնականում կանաչապատ տարածքների ավելացումն է: 2013-ի […]

Րաֆֆին լրագրողներին ճանապարհեց Երեւան

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Տավուշի մարզ կատարած հետընտրական հանդիպման վերջին վայրը` Բերդն է: Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բերդեցիներին` հաղթանակի համար եւ ասաց.”Հաշվեք, տեսեք, 99 ե՞ք, թե՞ 100: Եթե սա անօրինական է զանգահարեմ զորավար հրամանատար Գասպարյանին”: Ըստ Հովհաննիսյանի, ինքը թույլ չի տալու, որ նորից “Մարտի 1” կրկնվի: Ելույթից հետո Րաֆֆին բարեւեց հավաքվածներին, ովքեր այսօր սակավաթիվ էին: Նրան […]

Արամեի ավտոմեքենայով մարդ է սպանվել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հովիկ Վարդանյանի կողմից Սասուն Օթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը հանրապետությունից չբացակայելու համար: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հովիկ Վարդանյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի […]

Աշխարհի ամենափոքր ուսուցիչն աշխատում է Հնդկաստանում /ֆոտո/

Տղայի աճը դադարել էր 5 տարեկան հասակում, հազվագյուտ գենետիկ խանգարումից: “Ես հասա այն ամենին, ինչ ուզում էի եւ իրականացրեցի իմ երազանքը”,- ասում է ինֆորմատիկայի ուսուցիչ Ազադ Սինգխը, ով Հնդկաստանի իգական դպրոցներից մեկում ինֆորմատիկա է դասավանդում:  22-ամյա Ազադը համարվում է աշխարհի ամենափոքր ուսուցիչը: Նրա հասակը 90 սմ է, իսկ քաշը` 15 կգ, եւ նա ստիպված է մանկական խանութներից […]

Բարեփոխումների խորհրդի նիստ՝ դոնոր գործընկերների մասնակցությամբ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաեւ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի եւ Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները, ինչպես նաեւ կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակ, […]

Բունդեսթագի նախագահը հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը /վիդեո, ֆոտո/

Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին եղավ նաեւ Ծիծեռնակաբերդում: Լամմերթը ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրին, այնուհետեւ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: ”Այսպիսի վայրեր կան նաեւ իմ երկրում եւ աշխարհում, որոնք պիտի չլինեին: Գերմանիայի Բունդեսթագը 2005թ-ին  որոշում է կայացրել, որը վերաբերում էր 1915-ի իրադարձություններին: Դա մենք արել ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի