21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ի համար տոն է, իսկ ովքեր չեն մասնակցի, թող իրենք մտածեն…

 ՛՛՛՛Ժառանգությունը՛՛ գտնում է վերջագիր, թող իր համար վերջնագիր համարի, մեզ մոտ ապրիլի իննը տոն է՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նա նշեց, որ դեռևս վերջնականապես պարզ չի, թե ԱԺ խմբակցություններից ովքեր են մասնակցելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլի իննին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք երդմնակալության արարողությանը: ՛՛Հյուրերի ցուցակը խորհրդում չի քննարկվել, նրանք, ովքեր իրենց համարում են պատգամավոր և պատասխանատվություն ունեն, կմասնակցեն, իսկ ովքեր չեն մասնակցի, թող իրենք մտածեն, բայց ցանկալի կլինի, որ բոլորն էլ մասնակցեն, որովհետև դա կարևորագույն տոն է երկրի համար՛՛,-շեշտեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է, թե ինչ կլինի այդ օրը ՛՛Ազատության՛՛ հրապարակում, որտեղ պատրաստվում է երդվել ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա Ավետիսյանը նկատեց. ՛՛Մարզահամերային համալիրը չի կարող ավելի շատ մարդ նստեցնել, մենք ավելի շատ մարդ հավաքելու հանրավորթւոյւն ունենք, բայց այդ ճոխությանը չենք գնում, իսկ եթե հրապարակում կհավաքվեն հինգ հազար կամ վեց հազար մարդ, խնդրեմ՛՛:

Սուքիաս Ավետիսյանը վստահ է, որ Հովհաննիսյանի գլխավորած շարժումը աստիճանաբար մարում է և այդպես էլ շարունակվելու է: ՛՛Մարել է էլի. Րաֆֆին ցույց տվեց, որ ոչ մի ծրագիր չունի, միայն համբուրելն է մնացել, որ մարդիկ չմոռանան իր ողջույնները՛՛:

Իսկ թե արդյոք կշարունակվեն բանակցությունները Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի միջև, Ավետիսյանն ասաց. ՛՛Կա ընտրված նախագահ, ու Րաֆֆին կարող է փորձել նախագահի հետ հանդիպել ու քննարկումներ անել, նա շատ լավ ընդունում է, որ կա ընտրված նախագահ ու առաջարկներ է անում:

 Ով ասեց, որ պետք է Րաֆֆին ասի ու իր ասածի հետ պետք է համաձայնել: Բանակցություններ կսկսվեն, եթե Րաֆֆին հասկանա, որ նախագահ չի ընտրվել, ոչ թե մի տեղ ասի, որ ես էլ եմ նախագահ, ես էլ եմ երդում տալու, իսկ մի այլ վայրում ասի՝ նախագահից սա եմ պահանջում՛՛:

Պատգամավորի համոզմամբ՝ ապրիլի իննին բախումներ չեն լինի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ