29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանն էլ համբերություն ունի

“Սարդարապատ” շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանը այսօր խոսեց ապրիլի 9-ի նախագահի պաշտոնի ստանձման արարողության և այդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր քայլերի մասին:

Ժիրայր Սեֆիլյանը ապրիլի 9-ին կլինի Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: նա կոչ է անում ժողովրդին չնստել տանը  և գալ հրապարակ, քանի որ հենց այդ օրն է վճռվելու ժողովրդի ճակատագիրը:

Սեֆիլյանը հույսը դնում է ժողովրդի ինքնակազմակերպման վրա: Նա կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է փոխի մարտավարությունը և արդեն կտրուկ քայլերի գնա: Նման խորհուրդ է տվել նրան ինքը, քանի որ կարծում է` հնարավոր չէ այլ կերպ կոտրել իշխանության ուժը:

Henaran.am-ի հարցին` ինչ քայլերի է պատրաստ Րաֆֆի Հովհաննիսյանը և ինչպես է մեկնաբանվում նրա “եթե Սերժ Սարգսյանը երդվի սուրբ գրքի վրա, ապա մենք միասին կգնանք դժոխք արտահայտությունը”, պարոն Սեֆիլյանը պատասխանեց. “Րաֆֆի Հովհաննիսյանն էլ համբերություն ունի և արդեն լցվել է նրա համբերության բաժակը: Այո, նա պատրաստ է կտրուկ քայլերի և ապրիլի 9-ին ժողովուրդը հաղթանակ է տոնելու”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ