21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Որտեղ կլինի ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը

Կհրավիրվի արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին մարզահամերգային համալիրում կայանալիք նախագահի պաշտոնի ստանձման արարողությանը:

Ապրիլի 9-ին կայանալիք նախագահի երդմնակալության` ինաուգուրացիայի արարողությանը ներկա կլինեն 2 հազար հրավիրյալներ, որոնց թվում կլինեն հասարակական-քաղաքական մի շարք անվանի գործիչներ, պետական պաշտոնյաներ:

ԱԺ մամուլի ծառայությունից Henaran.am-ին տեղեկացրեցին, որ այդ օրը հրավիրվելու է ԱԺ հատուկ նիստ, որին կմասնակցեն նաև ԱԺ 131 պատգամավորներ: 

Խորհրդարանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը հրավիրյալների ցանկում կլինեն նաև ԼՂՀ իշխանությունների և հասարակության ներկայացուցիչներ, սփյուռքի ներկայացուցիչներ, ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հոգևոր ներկայացուցիչներ հոգևոր դասից, արվեստից, մարզաշխարհից և ԶԼՄ-ներից:

Նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը ներկա կլինեն նաև Հայաստանում իրենց առաքելությունը իրականացնող օտարերկրյա դիվանագետներ:

Ընդդիմադիր ՀԱԿ եւ “Ժառանգություն” կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները բոյկոտելու են ինաուգուրացիայի արարողությունը` իրենց բացակայությամբ: Ի դեպ, սա համարվում է քաղաքական պայքարի պասիվ եւ ընդունված մեթոդ:

Henaran.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ը “Ազատ դեմոկրատները” ասել են, որ չեն մասնակցի հատուկ նիստին: ԲՀԿ-ը դեռ մտածում է, Դաշնակցությունն էլ թե` “օրը կգա բարին հետը”: Անհարգելի բացակայության համար, ի դեպ, ԱԺ կանոնակարգով որեւէ պատիժ չի սահմանվում: Հնարավոր է պատգամավորի մեկօրյա աշխատավարձի պահում:

Հիշեցնենք, վերջերս երբ ՀՀԿ պատգամավորները դիմել էին բոյկոտի այս տարբերակին, ընդիմությունը դիմել էր էթիկայի հանձնաժողով:

Henaran.am-ի հարցին` արդյոք հրավիրյալների մեջ կլինեն ՀՀ երկու նախագահները` Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, Գոհար Պողոսյանն ասաց, որ անձերի հետ կապված չի կարող ասել, թե ով կհրավիրվի, նույնը վերաբերվում է նախագահական ընտրություններին 2-րդ տեղը զբաղեցրած թեկնածուին` Րաֆֆի Հովհաննիսյանին: Այդ օրն ըստ էության` տեղի կունենա ՀՀ նախագահի պաշտոնի ստանձման արարողությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ